14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սկսվեց

Սեպտեմբերի 11-ին մեկնարկում է ՀՀ ԱԺ 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Առաջիկա 4 օրը ԱԺ-ում քննարկվելու են հետևյալ հարցերը.  1. Առաջարկվում է, որ հարկադիր կատարողի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը կատարվի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հաշվին: Այդպես, ճանապարհային ոստիկանություն ծառայության արտաբյուջետային ֆոնդը ծախսվում է անհիմն գանձված վարչական տուգանքների վերադարձման, […]

Էրդողանը և Նազարբաևը հանդիպել են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ղազախստան, որտեղ հանդիպել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Ղազախստանի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Էրդողանը և Նազարբաևը խոսել են սեպտեմբերի 14-ին Աստանայում կայանալիք Սիրիայի հակամարտության կարգավորման  շուրջ բանակցությունների, ինչպես նաև թուրք-ղազախական հարաբերությունների մասին: Էրդողանը մասնավորապես ասել է. «Նախնական աշխատանքներն ավարտված վիճակում են: […]

Լուրջ անհանգստություն կա

Բաքվում լուրջ անհանգստության տեղիք են տալիս վերջին շրջանում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության զարգացման նոր միտումները և մասնավորապես՝ Չինաստանի՝ հարավկովկասյան տարածաշրջանային դիվանագիտությունում Հայաստանի նկատմամբ դրսևորվող հետաքրքրվածությունը։ Վերջերս երկու նշանակալի իրադարձություն արձանագրվեց հայ-չինական համագործակցության զարգացման հարթությունում։ Առաջին՝ չինական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում կառուցել իր նոր դեսպանատունը, որն իր ծավալներով եվրասիական տարածաշրջանում երկրորդ խոշոր չինական դեսպանատունն […]

Ջրվում է

Հայաստանի քաղաքական կյանքը կարծես արթնանում է եռամսյա քնից։ Արդեն նկատվում է թե՛ խորհրդարանական և թե՛ դիվանագիտական ակտվություն։ Ինչպես տեղեկանում ենք մամուլից, սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Ելք խմբակցության նիստը, որի ընթացքում ընդունվել է օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ […]

«Սասնա ծռեր»-ի ողբերգությունը

Քաղաքական աշունը, կարծես թե, արդեն մեկնարկել է: Ճիշտ է, ոչ բուռն տեմպով, բայց որոշ քաղաքական ուժերի կողմից նկատվում են հետհանգստյան ակտիվության որոշ քայլեր: Առավել ակտիվ են հատկապես արտախորհրդարանական ուժերը, որոնք փորձում են ամեն ինչ անել հասարակության ուշադրության կենտրոնում մնալու համար: Բավականին ակտիվ են նաև «Սասնա ծռեր» խմբավորման անդամները: Նրանց կողմից անընդհատ հնչում են հայտարարություններ ու […]

Վազգեն եւ Սերժ Սարգսյաններից հետո

Պաշտպանության նախարարը Չինաստանում է։ Գլոբալ գերտերություն, ռազմական արդյունաբերության հսկա, համաշխարհային անվտանգության համակարգի առանձին հիմնասյուն և վերջապես բարեկամ պետություն։ Երկու նախարարների հանդիպման արդյունքում արդեն իսկ 10մլն յուանի անհատույց օգնության համաձայնագիր ունենք։ Ունենք նաև կարևոր հայտարարություն՝ ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հարցում՝ Չինաստանի դիրքորոշման մասին։ Սարգսյանը նաև հարցազրույց է տվել Չինաստանից զենք ձեռք բերելու մասին և ընդգծել, […]

Կասի՞ Մոսկվան՝ մի արեք (տեսանյութ)

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը չի բացառում, որ նոյեմբերին  Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրած համագործակցության մասին նոր փաստաթուղթը կրկին չստորագրվի: «Չի բացառվում, որ Մոսկվան ասի՝ մի արեք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Սակայն, ի տարբերություն նախորդ անգամվա՝ այս անգամ եթե նման հայտարարություն լինի, ոչ թե կասեն՝ մի ստորագրեք, այլ կասեն՝ պետք է գործընթացը ձգել՝ ըստ մեր […]

Բախում Սարգսյանի եւ Կարապետյանի համակարգերի միջեւ. ինչ է ասվել ՀՀԿ թիմին. Ժամանակ

– Օրերս ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ապագա վարչապետի թեկնածուի հարցում ՀՀԿ-ի կարծիքը կձևավորվի գալիք տարվա ապրիլին, մինչդեռ մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ականները նշում էին, որ վարչապետի փոփոխության հարց իրենց օրակարգում չկա: Ըստ Ձեզ՝ ինչ-որ բա՞ն է փոխվել: – ՀՀԿ-ն այս պահին վարչապետի օրակարգ չունի: Այսինքն՝ թիմին հստակ չի տեղեկացվել […]

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի․ ԵԱՀԿ ԽՎ

Նախօրեին Բաքվում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ժամանակ Մուտոնենը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ տանելու անհրաժեշտությունը:  Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է առաջնային լինի թե միջազգային համայնքի, թե երկու երկրների առաջնորդների համար։ «Այս հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումն այլընտրանք չունի։ Խաղաղ […]

Նախկին վարչապետը պնդում է ՝ Հայաստանը միջուկային զենք ունի. Հայկական Ժամանակ

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կրկին պնդում է, որ Հայաստանը միջուկային զենք ունի: Նման հայտարարություն նա արել է ադրբեջանական haqqin.az-ի թղթակցի հետ զրույցում, որը տեղի է ունեցել լեհական Կրինիցա քաղաքում տեղի ունեցող տնտեսական համաժողովի շրջանակներում: Ե՞րբ եւ որտեղի՞ց է Հայաստանը ձեռք բերել այդ զենքը, որտե՞ղ է պահվում կամ ինչու՞ չի կիրառվում: Բագրատյանը, սակայն հրաժարվեց մեկնաբանել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի