08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բրայան Արդունիին

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ Բրայան Արդունիին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Սփյուռք համագործակցության հարցերի շուրջ՝ նշելով, որ սեպտեմբերի 18-ից 20-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը լավ հարթակ է համահայկական օրակարգի հարցերի քննարկման և դրանց լուծման ուղղությամբ նոր ուղիներ գտնելու համար: Հանդիպմանը քննարվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության խորացման […]

ԱԳ նախարարությունը պետք է տագնապ հնչեցնի

«Թուրքիան փորձում է Նախիջևանն իրենով անել, և սրա ամենավտանգավոր բանն այն է, որ պատերազմական գործողությունների դեպքում կարող է կործանման ենթարկել հենց Նախիջևանից, այն տեխնիական, որ այնտեղ կա»,-այսօր երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Արտակագ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ըստ նրա՝ մեր դիվանագիտությունը պիտի հենց Մոսկվայի հետ աշխատի այդ ուղղությամբ, քանի որ Կարսի […]

Չորս հազար աշխատատեղ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր վարչապետին է ներկայացրել հուլիսի 22-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման և մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը: Անդրադառնալով աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալներին՝ մարզպետը նշել է, որ արձանագրվել է իրավաբանական անձանց հետ համապատասխան պայմանագրերի կնքման շուրջ 98 տոկոս աճ: 36 համայնքի ավագանիների կողմից, ըստ վարչապետի առաջարկության, արդեն իսկ մշակվել […]

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փաստահավաք աշխատանք են իրականացրել Տավուշում

Տավուշի մարզի սահմանամերձ՝ Վազաշեն և Բարեկամավան գյուղերում ադրբեջանական զինուժի կողմից բնակիչների տների, դպրոցի ու մանկապարտեզի, արոտավայրերի ուղղությամբ կրակոցների և գնդակոծության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերը, ինչպես նաև վերոնշյալ միջադեպերի մասին  ԶԼՄ-ների հրապարակումները հաշվի առնելով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին այցելել են  Տավուշի մարզի Վազաշեն և Բարեկամավան գյուղեր։ Հատուկ ուշադրության առարկա է […]

Եվս 50 երիտասարդներ՝ ՀՀԿ ԵԿ անդամ

Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր անդամատոմսեր են հանձնվել շուրջ 50 երիտասարդների։ Երիտասարդական կազմակերպության ղեկավարԿարեն Ավագյանը շնորհավորել է ներկաներին ՀՀԿ ԵԿ-ին միանալու կապակցությամբ․«Շնորհավորում եմ և շնորհակալ եմ բոլորիդ ձեր որոշման համար։ Դուք այսուհետ մի ավելի մեծ ընտանիքի մասն եք կազմելու, քան երիտասարդական կազմակերպությունը, քանի որ բոլոր քաղաքական գործընթացներում մեր կուսակցությունը հանդես է գալիս որպես մեկ […]

«Ֆոբիա է, որ վերջնական նպատակը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն է» (տեսանյութ)

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը ՀՀ անկախության 26-ամյակին ընդառաջ իրականացնում է «Սերունդների բանախոսություն ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ» խորագրով ինտերակտիվ բանախոսություն: ԵՎՀԿ վերլուծաբան Գոռ Մադոյանն իր ելույթում անդրադարձավ ղարաբաղյան կոնֆիլկտին, անկախությունից ի վեր ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությանն ու դիվանագիտությանը: Ըստ նրա՝ այն, որ մենք թույլ չտվեցինք, որ Ղարաբաղ զորքեր մտնեն, հնարավորություն տրվեց իշխանություններին մանևրելու: Մանրամասները՝ տեսանյութում:

Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի այս քաղաքականություններն ավելի մոտ էին, քան Քոչարյանինը (տեսանյութ)

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը ՀՀ անկախության 26-ամյակին ընդառաջ իրականացնում է «Սերունդների բանախոսություն ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ» խորագրով ինտերակտիվ բանախոսություն: ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ի հարաբերություններին ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ: Նա համաձայնեց, որ ՀՀ-ն կախվածություն ունի ՌԴ-ից, օրինակ էներգետիկայի առումով, սակայն ինչպես ինքը նշեց. «Եվրոպայի հալալ կեսը կախված է Ռուսաստանից»: Արեգ Քոչինյանը նաև […]

Հայ-ռուսական համալսարանը շարունակում է մնալ մեր լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին:  Հանրապետության Նախագահը հոբելյանի կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է համալսարանի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, գիտու¬թյան և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է պետական բարձր պարգևներով: «Իր […]

«Մեծ կոնֆլիկտներ եղան Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Բաբայանի հետ»

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը ՀՀ անկախության 26-ամյակին ընդառաջ իրականացնում է «Սերունդների բանախոսություն ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ» խորագրով ինտերակտիվ բանախոսություն: Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի ելույթը վերաբերում էր ղարաբաղյան կոնֆլիկտին: Մանվել Սարգսյանը հիշեցրեց, որ տարիներ շարունակ արտաքին քաղաքականության հիմքում ընկած է եղել մի թեզ, որ մեր հիմնական խնդիրը Թուրքիայի հետ հարաբերություններն են, […]

«Տեր-Պետրոսյանն ասաց, որ ոչինչ չգիտի, իսկ եթե չգիտի, ավելի վատ» (տեսանյութ)

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը ՀՀ անկախության 26-ամյակին ընդառաջ իրականացնում է «Սերունդների բանախոսություն ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ» խորագրով ինտերակտիվ բանախոսություն: ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն իր բանախոսության մեջ անդրադարձավ անակությունից ի վեր մեր վարած արտաքին քաղաքականությանը: «Կան խնդիրներ, որոնց մինչև այսօր դժվարանում եմ կոնկրետ պատասխանել, թե ինչու սա այսպես եղավ, ինչու այնպես չեղավ: Նախքան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի