14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի հարցը՝ խորհրդարանում

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը: Նախագծով առաջարկվում է վավերացնել 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է էլ ավելի մատչելի և դյուրին դարձնել Մեղրի […]

«Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, Հայաստանն էլ ուզում է փողոցները վերանվանել»

 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը վստահ է ՝  հայ-ռուսական հարաբերությունները  ազդում են  լրատվամիջոցների վրա:  Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:  «Օրինակ,  փողոցները վերանվանելով՝ մենք  ՌԴ-ին   ինչ-որ  վնաս չենք կարող հասցնել, բայց դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում երկկողմանի հարաբերություններում և դառնում այդ հարաբերությունների օրակարգի մի մասը: Բացի այս՝ մեդիայի վրա   […]

Արտգործնախարարը հրաժեշտ տվեց

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում դեսպան Շարպանտիեյի ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Իր ունեցած այս նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Շարպանտիեին պարգևատրեց արտգործնախարարության պատվո մեդալով:  Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց Ֆրանսիայի […]

Մի խեղաթյուրեք (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հերքում է, որ իրեն պատկանող հասարակական կազմակերպությունը փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականություն է քարոզում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց. «Մենք մարդու իրավունքներին դեմ չենք, բայց ունենք սկզբունքներ, մոտեցումներ և արժեքներ, որոնց դավանում ենք։ Մեր ծրագրերը եղել են կրթության ոլորտին նպաստող, քաղաքացու դաստիարակությանն ուղղված»։ Վերջինս ընդգծեց, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝  ժողովրդավար […]

Համաշխարհային բանկը ՀՀ առանցքային գործընկերներից է. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյակին նվիրված համաժողովի բացմանը: Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Համաշխարհային բանկի հետ սերտ և շարունակական բնույթ կրող համագործակցությունը, որը զարգացման միտում ունի: «Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերներից է: Մենք հաջողությամբ համագործակցում ենք տնտեսության կառավարման բոլոր ոլորտներում: Այս […]

Ալիեւը ներում է շնորհել Լապշինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հրամանագիր է ստորագրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին։ Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հրամանագրում նշված է, որ Ալեքսանդր Լապշինին ներում են շնորհել Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից ի վեր: Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել […]

«Կթռնեմ Պուտինի գիրկը»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ադրբեջանի բռնապետը չդիմանալով արևմուտքի ճնշումներին անցել է շանտաժի լեզվով վերջինիս հետ խոսելուն…Ադրբեջանի կառավարության տպագիր մամուլ հանդիսացոց «Ազերբայջան» թերթը բավական լայնածավալ վերլուծությունով է հանդես եկել և սպառնացել է Արևմուտքին ԱՄՆ-ին,որ եթե վերջիններս շարունակեն ճնշումները Բաքվի նկատմամբ,ապա Իլհամ Ալիևը կթռնի Պուտինի գիրկը… «Պատժամիջոցները և նման սխալ քայլերը կարող են […]

Սաղ սուտ ա. Արտակ Սարգսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ) ճիշտ է որակում ՀՔԾ-ի որոշումը, համաձայն որի կարճվել է ՍԱՍ-ի նախընտրական ձայնագրության գործով հարուցված քրեական գործը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը: Արտակ Սարգսյանը աղմկահարույց ձայնագրությունը որակեց սուտ` չցանկանալով պատասխանել թեմայի վերաբերյալ որեւէ հարցի: «Ինչ ասում են, սաղ սուտ ա»,-ասաց Արտակ Սարգսյանը: Նա նաեւ անպատասխան թողեց […]

Կառավարությունը դրական միտումներ է ապահովում (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ Կառավարության տեպմերը, որ այսօր կան և տնտեսական 6 տոկոս աճը դրական միտումներ ապահովում է: «Կառավարությունը Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ և քաղաքական մեծամասնության հետ միասին մեկ քաղաքական թիմ է, որի ղեկավարը հանրապետության նախագահն է, և ես կարծում եմ, որ մենք բոլորս միասին լավ աշխատանքի դեպքում կարող ենք իրականացնել […]

«Մանչեսթեր Յունայթեդը» 40 տարով Ադրբեջան պետությունից մեծ է. Շարմազանով (տեսանյութ)

«Վերջին կոռուպցիոն խայտառակ բացահայտումներից հետո Ադրբեջանի նախագահը ջղաձգումների մեջ է ընկել և փորձում է նոր հրապարակներ գտնել իր սուտը տարածելու համար»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածք է, իսկ հայերն էլ տառապում են իսլամաֆոբիայով: Նա նշեց, որ որևէ տարածքի հավակնելու համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի