30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընտրողների մասնակցության թվով Ջավախքը երրորդն էր․ վրացագետ

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին, ինչի արդյունքներով իշխանության ղեկը ստանձնած «Վրացական երազանք»-ն առաջատար դիրքերում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

Ըստ նրա՝ իշխանությունը 59 ընտրատեղամասերից հաղթանակ է տարել 54-ում, և միայն 5 տեղամասում է, որ ընտրությունների երկրորդ փուլի անհրաժեշտություն է առաջացել:

«Ընտրություններին շատ ակտիվ էին մի քանի շրջաններ, որոնցից մեկն էլ Ջավախքն էր: Ընտրողների մասնակցության թվով Ջավախքը երրորդն էր: Այս փաստը ես կբացատրեի նրանով, որ Ջավախքի այդ համայնքներում կան սոցիալական մի շարք խնդիրներ, և այդ խնդիրներն ունենալով՝ մարդիկ մաքսիմալ կերպով մասնակցել են ընտրություններին»,- ասաց վերջինս:

Մելիքյանը փոխանցեց, որ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 45 տոկոսը միայն: «Եթե ավելի շատ մասնակցություն լիներ, ապա, ես կարծում եմ, որ կմեծանար ընդդիմության առաջ անցնելու հնարավորությունն, ու վերջիններս ավելի շատ ձայն կունենային, քան առկա է: Ամփոփելով արդյունքները՝ Վրաստանի Ընտրական հանձնաժողովը մոտավոր ներկայացրել է այսպիսի պատկեր. 55 տոկոս աջակցություն է ստացել «Վրացական երազանք»-ը, երկրորդ տեղում Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունն է՝ «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 17 տոկոսից ավելի վստահության քվեով, մոտ 10 տոկոսանոց աջակցությամբ երրորդ տեղում Սաակաշվիլիի կուսակցությունից դուրս եկած լիդերներից ձևավորված կուսակցությունն է, չորրորդը՝ պառլամենտում առկա կուսակցություններից մեկն է՝ «Հայրենասերների ալյանս»-ը»,- ներկայացրեց Ջ. Մելիքյանը:

Խոսելով հայաբնակ շրջաններում գրանցված արդյունքներից՝ բանախոսը նկատեց, որ Ախալքալաքում, որտեղ համայնքապետի 6 թեկնածու էր առաջադրվել՝ 5 հայ, մեկ վրացի, հաղթել է հայազգի Յուրիկ Թումանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ