18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը Ժնեւում կարճատեւ հանդիպում է ունեցել Արամ Ա. Կաթողիկոսի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնեւի «Կուանտրան» միջազգային օդակայանում կարճատեւ հանդիպում է ունեցել Արամ Ա. Կաթողիկոսի հետ, ով քիչ առաջ էր ժամանել Ժնեւ` այստեղից Բրյուսել մեկնելու նպատակով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը:

Մեկնարկել են Սարգսյան-Ալիեւ բանակցությունները

Քիչ առաջ Ժնեւում մեկնարկել են Սերժ Սարգսան-Իլհամ Ալիեւ բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այս մասին Թվիթերի իր էջում նշել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ լուսանկար հրապարակելով։ Ապա ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից պաշտոնական հաղորդագրություն է հրապարակվել.  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում […]

Նոր վարկով ՌԴ-ի կողﬕց զենք մատակարարելու համաձայնագիրը ﬕտված է ՀՀ անվտանգության ամրապնդմանը. Շարմազանով

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունում է Ռուսաստանի կողﬕց Հայաստանին ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու համար 100 ﬕլիոն դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ համաձայնագիրը` ընդգծելով, որ դա ﬕտված է Հայաստանի ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում  Շարմազանովը նշեց, որ այդ համաձայնագիրը կնքվել է նույն պայմաններով, ինչ նախորդ՝ 200 ﬕլիոն դոլարի վարկային համաձայնագիրն էր: «Այս համաձայնագրով […]

«Տեսեք, թե ինչ են հիմա էլ մոգոնել»

ՀՀԿ-ն բարեհաջող կերպով քանդում է քաղաքական դաշտը: Տեսեք թե ինչ են հիմա էլ մոգոնել իշխանությունները: «Կամավորական գործունեության եւ կամավոր աշխատանքի մասին» նոր օրենքի նախագծով «Կամավորին և կամավոր աշխատանք կատարող անհատին կամ խմբին արգելվում է ներգրավել քաղաքական կուսակցությունների, … կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և գործատուների միությունների օգտին…:» Կուսակցությունների պետական ֆինանսավորումը պահում են թեյի գտալի չափերով, բիզնեսմեններին […]

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայանալու է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Թվիթերի իր էջում տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։

Լուկաշենկոն բացում է փակագծերը` ինչ են քննարկել Սերժ Սարգսյանի Ալիեւի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանը խաղաղասեր պետություն է: «Ես գիտեմ, որ չնայած Ղարաբաղում առկա խնդիրներին, Ադրբեջանի ժողովուրդը հավատարիմ է այդ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը», – հայտարարել է նա։ Ինչպես տեղեկանում ենք Բելառուսի նախագահի պաշտոնական կայքից, Լուկաշենկոն ասել է, որ Սոչիում նախորդ շաբաթ կայացած ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի […]

Ամեն ինչ պարզ է

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առանձնակի սպասելիքներ չկան մի քանի հիմնական պատճառներից ելնելով` 1. Չկա քաղաքական կամք ադրբեջանական կողմից` բանակցությունները շարունակելու կառուցողական դիրքերից. 2. Միջազգային հանրությունում չկա կոնսենսուս տարածաշրջանային այս կամ այն առանցքային հիմնահարցի շուրջ, որքան էլ որ խոսվում է, որ արցախյան հիմնախնդրի պարագայում կոնսենսուս առկա է. Նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպումն ինքնին չի կարող վկայել […]

Արցախն անդառնալիորեն «կորած է»

Այսօր Ժնևում հերթական անգամ հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։ Հանդիպման վերաբերյալ հասարակական արձագանքները բավական տարբեր են երկու երկրներում։ Ի տարբերություն հայ հասարակության, որը հանդիպումից չնայած չունի առանձնապես մեծ սպասելիքներ, բայց չի էլ քննադատում այն, ապա Ադրբեջանի պարագայում իրավիճակն ամենևին այլ տեսք ունի։ Այնտեղ հասարակությունը ոչ միայն սպասելիքներ չունի երկու երկրների նախագահների հերթական հանդիպումից, այլև […]

Արա Բաբլոյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ: Արա Բաբլոյանը, ողջունելով Մայա Գոյկովիչին, կարեւորել է Միջխորհրդարանական միության շրջանակում հանդիպելու հնարավորությունը: ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել երկկողմ հարաբերությունների շարունակական կատարելագործումը՝ հիմք ընդունելով հայ-սերբական բարեկամական հարաբերությունների բազմամյա պատմությունը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների օրենսդիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված