28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Այդ դեպքում դե վեր ընկեք տեղներդ, ինչո՞ւ եք գնում այստեղից»

«Որ ասում եք` հույս կա՞, հույս չկա՞, գիտեք, վերջին տարիներին մեր ժողովուրդը տեսել է միայն բռնություն, գաղթ, ստրկատիորթւյուն, մի քանի տարվա մեջ ոչինչ չի փոխվում, իրենց ուղեղը լվացած է, իրենք չեն կարող լինել ֆրանսիացու, ռուսի նման կամ մի այլ ազգի նման, որ դարձել են պետություն, սրանք ստրուկ են ուղղակի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգիծաբան, դերասան Սերգեյ Դանիելյանն` ի պատասխան հարցին, թե հույս կա, որ տարիների ընթացքում մեր հասարակությունը կդառնա ավելի պատասխանատու իր ընտրության վերաբերյալ:

Ս. Դանիելյանը կարծում է, որ իշխանությունը վերջապես հասկացավ, թե ինչ էր պետք անել ու արեց. «Պետք էր ուղղակի փողով բերանները փակել ու անել այն, ինչ որ ուզում է, լավ է, թե վատ, դա այլ խնդիր է, բնականաբար, պատասխանատվության զգացում ունեցող քաղաքացիների համար արդեն վատ է, բայց եկեք, նայենք, եթե մեծամասնությունն իրեն լավ է զգում, ի՞նչ եք ուզում փոխել, ես չեմ հասկանում:

Մարդիկ նորմալ ապրում են: Ես շատ չեմ զարմանում, որ դա այդպես է, ուրիշ բան է, որ այդ դեպքում դե վեր ընկեք տեղներդ, ինչո՞ւ եք արտագաղթում, ինչո՞ւ եք գնում այստեղից, դա էլ ցիգան ու բոմժ լինելու դրսևորումն է, որ դրսի հացն ավելի համով ու լավն է: Մի բողոքեք այդ դեպքում, գոհ եք, դուք եք ընտրել, դուք էլ ձեր հացը կերեք, այ քեզ բան»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ