Չեմ կարծում, որ ինչ-որ մեծ փոփոխություններ պիտի լինեն. Պողոսյանը՝ ԱԳ նախարարների հանդիպումից
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը կարծում է՝ առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-ՀՀ համաձայնագրում կան պրոհայկական դրույթներ, և եթե հայկական կողմը ճիշտ աշխատի, դրանք կարելի է ամրագրել նաև այլ կարևոր փաստաթղթերում։«Իմ պատկերացմամբ՝ առաջիկա հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկելու են սահմանին լարվածության նվազմանը հասնելու մեխանիզմների ներդրման մասին։ Բայց, չմոռանանք, որ այսպիսի պայմանավորվածություն ձեռք է բերվել դեռ 2016-ի մայիսին։ Ստացվում է ՝ անցել է 1,5 տարի ժամանակ, բայց որևէ բան չենք տեսնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
«Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեծ փոփոխություններ պիտի լինեն։ ՄԽ-ն փորձում է ցույց տալ, որ գործընթացների մեջ է, որ եթե համանախագահ է փոխվում, ապա պիտի ակտիվացում լինի, բայց մի բան հայտնի է․ մինչև ընտրությունները հզոր երկրների ղեկավարները ուզում են ցույց տալ, որ իրենք աշխարհի համար ինչ-որ լավ բան են արել․․․ Բայց, կոնկրետ, տեսանելի տեղաշարժերի հասնելու համար մենք նախ մեր ներքին կյանքում պիտի փոփոխությունների հասնենք, հզորացնենք մեր երկիրը, մեր տնտեսությունը», – նշեց Թևան Պողոսյանը: