29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դուք մեր ներկուսակցական հարցերով մի’ զբաղվեք, մի՛ խեղաթյուրեք. ՀՀԿ-ն՝ «Ելքին»

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց զինվորական ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու օրինագիծը: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեցին 85 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ  «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասաց, որ իրենք վերապահումներով կողմ են քվեարկելու նախագծին՝ հետագայում հանդես գալով գումարն ընդհանրապես հանելու կամ առնվազն թողնելու առաջարկով:

Ազգային ժողովը նաև քվեարկության դրեց ու 86 կողմ ձայնով ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքւոմ փոփոխություններ կատարելու հարցը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ:

Դատախազության մասին օրենքի նախագծի քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյաննա սաց, որ քննարկման ժամանակ եղել են որաշակի տարաձայնություններ իրենց խմբակցությունում, սակայն բոլոր առաջարկներն ընդունվել են, իրենք կողմ են քվեարկում Կառավարության կողմից ներկայացված այս նախագծին: Ելք-ի քարտուղար Գևորգ գորգիսյանը ևս հայտնեց, որ իրենց խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի առաջարկներն ընդունվել են, այնպես որ իրենք էլ են կողմ: Նախագիծն ընդունվեց 86 կողմ ձայնով:

Ապա քննարկման դրվեց պատգամավորներ Կարեն Ավագյանի և Հրայր Թովմասյանի ներկայացրած՝ ՀՀ քրեական օրենսգրքւոմ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Սրանով բժիշկների դեմ բռնություն գործադրողների պատիժը խստացվում է: Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նկատեց, որ սա առաջադիմական փոփոխություն է, իրենք կողմ են քվերակելու: 

«Բայց մեկ վերապահում ունեմ: Ինձ համար առնվազն տարօրինակ էր, երբ այլընտրանքային կարծիք էր հնչում ՀՀԿ խմբակցությունից. միանգամից սաստեցիք, թե ներկուսակցական հարթակ կա»,- ասաց նա:

Պատգամավորի այս դիտարկմանն արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Դուք մեր ներկուսակցական հարցերով մի’ զբաղվեք, հանգիստ եղե՛ք»:

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ ուրախ է, որ «Ելք»-ը կողմ է քվեարկելու: «Ինչ վերաբերում է իմ նկատառմանը, ապա այն հետևյալն էր` ես իմ գործընկերոջ մասնագիտական դիտարկմանը չեմ անդրադառնա ԱԺ ամբիոնից` հաշվի առնելով, որ մենք կարող ենք հանձնաժողովում մասնագիտական քննարկում ծավալել: Սաստելու որևէ խնդիր  չկա, խնդրում եմ մի’ խեղաթյուրեք, ամեն ինչ նորմալ է»,- հայտարարեց նա:

Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն էր ասել, թե այս նախագծի ընդունումը ժամանակավրեպ է: «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, որ սա վերաբերում է մարդու իրավունքներին, դրա համար էլ ասել էր, որ պետք չէ տարբերակել բոլոր մասնագետների իրավունքները:  

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ևս վարման կարգով ելույթ ունեցավ: «Ես, որպես պատգամավոր, կոչ եմ անում նախագծի վերաբերյալ քվեարկությունը չքաղաքականացնել, այլ քվեարկել սեփական համոզմունքներին և խղճին համապատասխան»,- ասաց նա: Նախագիծն ընդունվեց ձայների 56 կողմ, 2 դեմ և 23 ձեռնպահ  հարաբերակցությամբ:

 Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2017 թվականի ապրիլի 10-ին և 2017 թվականի մայիսի 24-ին ստորագրված՝«Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված՝«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 2» (հատուկ գործողություններ) և Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված՝«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 3» (ընդհանուր գործողություններ) վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քվեարկությունից առաջ Ելքից Արարատ Միրզոյանն ասաց, որ դեմ ենք քվեարկելու, թեկուզ և սա կարևոր է, բայց վերապահումներ կան վարկերի իրականացման հետ կապված: Ելքին այս հարցում աջակցեց Ծառուկյան խմբակցությունը: Նախագիծն ընդունվեց 55 կողմ, 30 դեմ հարաբերակցությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ