Հայաստանի կառավարությունն էական ջանքեր է գործադրում փախստականներին օգնելու ուղղությամբ
Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Պալերմոյում մասնակցեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովին։ Համաժողովը, որին ներկա էին ԵԱՀԿ մասնակից և գործընկեր երկրների արտգործնախարարներ ու բարձրաստիճան պատվիրակություններ, կազմակերպել էր Իտալիան, որը հաջորդ տարի ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը։ Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց. «Քաջ հայտնի է, որ ԵԱՀԿ տարածքի և Միջերկրածովյան տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված է, […]




































