18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

ՀՀ Գեղարքունիքի մարզում օգոստոսի 25-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ մարզպետ Բոթոյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզում ձևավորվում է նոր մշակույթ. արդեն հիմնվել են կաթիլային ոռոգման համակարգով գործող ծիրանի այգիներ, տարածում է ստանում բրոկոլիի մշակությունը, և շարունակական քայլեր են […]

Արա Բաբլոյանն ընդունել է Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ Եվրոպայի խորհրդի համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող գործունեության համար: Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Եվրոպայի խորհրդի բոլոր կառույցների հետ համագործակցությունը, որը միտված է մեր ստանձնած […]

Թուրքիայի վարչապետը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահի հետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Սպիտակ տանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի հետ: Ըստ թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են 2 երկրների միջև տեղի ունեցած վիզային ճգնաժամին, Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանն ու Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող թեմաներ: Հանդիպումից հետո Սպիտակ տնից արված առաջին պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, որ Փենսը Յըլդըրըմին […]

Ակնկալում ենք, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը․ արտգործնախարար

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցն իսրայելական ITV24 հեռուստատեսությանը Լրագրող. Ձեր այցի առնչությամբ, կարող եմ ասել՝ շատ հազվադեպ երևույթ է, որ Հայաստանի ԱԳ նախարարն այցելում է Իսրայել: Էդվարդ Նալբանդյան. Ավելի շուտ կասեի՝ շատ հազվադեպ է, երբ Իսրայելի ԱԳ նախարարն է հյուրընկալվում Հայաստանում: Հայաստանի բոլոր ԱԳ նախարարներն այցելել են Իսրայել: Ես գրեթե տասը տարի եղել եմ Իսրայելում […]

Համանախագահները ստիպված են եղել հասցեական հայտարարություններով նախանշել զինադադարը խախտող կողմին

Նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1163-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ ելույթով՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի։ Բարձր գնահատելով համանախագահների ջանքերը՝ դեսպան Կիրակոսյանը վերահաստատեց հայկական կողմի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնեցված ձևաչափին և ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման հանձնառությունը։ Դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ Ժնևյան գագաթաժողովն ու դրա […]

Երկրի իշխանությունները շահագրգիռ են, որ մեր ՏԻՄ համակարգը կայանա․ Դավիթ Լոքյան

Տեղական ինքնակառավարման օրվա  կապակցությամբ այսօր Երևանում   մեկնարկել է  Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովը: Համաժողովին մասնակցելու համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հրավերով Հայաստան է ժամանել ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմը և նրա գլխավորած պատվիրակությունը:   Համաժողովին մասնակցել են ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, […]

Վանաձորի քաղաքապետը չի պատրաստվում հրաժարական տալ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տեղյակ է քիչ առաջ Սահմանադրական դատարանի հրապարակած վճռից: «Ազգային ժողովին ժամկետ են տվել մինչև մարտի 31-ը, կարծեմ, որ փոխեն օրենքի այդ կետը, որոշակիացնեն 3-րդ կետը իրավազորության մասով, բայց մեր որոշումներն ու նիստերը հակասահմանադրական չեն կարող ճանաչվել, որովհետև մենք այս պահին գործող օրենքով առաջնորդվել ենք գործող օրենսդրությամբ: Այնպես որ, մեր  նիստերի օրինականության […]

«Երևանի քաղաքապետարանն առանձնակի է կարևորում երիտասարդների մասնակցությունն ու ներգրավվածությունը մայրաքաղաքի կառավարման գործում». Տարոն Մարգարյան

Սիրելի՛ երիտասարդներ, սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Այն, որ հենց երիտասարդությունն է ցանկացած հասարակության շարժիչ ուժը, անհերքելի փաստ է և ապացուցման կարիք, հաստա՛տ, չունի: Նոր գաղափարներն ու դրանք կյանքի կոչելու համարձակ լուծումները մշտապես եղել և մնում են երիտասարդության կենսակերպի և գործունեության բացառիկ առանձնահատկությունը: Ու նաև հենց ա՛յս առանձնահատկության շնորհիվ է, որ արագ զարգացող […]

Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա. Աշոտ Ղուլյան

«Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա: Մենք չպիտի գնանք հակադրության` գիտությո՞ւնն է կարևոր, թե՞ անվտանգությունը: ՀՀ-ում անպայման կգտնեն հարցի ճիշտ լուծումը»,-այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով Երևանում տարկետման իրավունքի վերացման դեմ ընթացող դասադուլին: Նա նաև հավելեց, որ 18 տարին լրանալուց հետո ծառայում են նաև պաշտոնյաների […]

«Լուսավոր Հայաստանը» հաղթեց ՍԴ-ում. «մեր պահանջը բավարարվեց»

Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց «Լուսավոր Հայաստանի» դիմումի վերաբերյալ եզրակացությունը:  ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա ներկայացվել էր «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 69-րդ հոդվածի 1-ին մասի, Վանաձորի համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումների՝ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված