Օկուպացիա. Ժամանակ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված, սակայն չզեկուցվող հարցերի թվում մի ուշագրավ նախագիծ կա: Նախագծով առաջարկվում է գնման մի պայմանագիր դադարեցնել: Իսկ այդ պայմանագրով նախատեսվում էին Սյունիքի մարզում Երեւան-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379-200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մետր երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը:
Սակայն այս շինաշխատանքները անհնարին են դարձել, քանի որ, ըստ կառավարությունում ներկայացված հիմնավորման, վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանին, եւ մեր ափամերձ տարածքները հսկվում է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից: Իրավապաշտպան Արթուր Աաքունցի խոսքով. «Սա օկուպացիայի փաստը հաստատող ապացույց է: Հանձինս Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի կառավարությունը ՀՀ ինքնիշխանությունը զիջել է ՌԴ-ին»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: