18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Բացառել ձևականությունը

Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի պարզեցման վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց: «Համայնքներում տնտեսական ակտիվության հետ զուգահեռ հաճախակի է դարձել գործարանների կողմից հողերի նպատակային նշանակության փոփոխության դիմումները: Նշված դիմումների քննության ընթացքում տեղական ինքնակառավարման և տարածքային մարմիններին տրված են լայն հայեցողական լիազորություններ, հստակ չեն համապատասխան դիմումների մերժման հիմքերը, ինչպես նաև չնայած գործող կարգով նախատեսված են վարչարարության կատարման հստակ ժամկետներ գրործնականում, դրանք ոչ միշտ են պահպանվում»-ասաց նա:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մեկ ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացն առավել հստակեցնելու և վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ առաջարկութուններ՝ հատկապես անդրադառնալվ մերժման հիմքերի հստակեցման և ձևական պահանջների բացառման հարցերին, ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ: Կարեն Կարապետյանը նաև կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց սահմանել հսկողություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ