20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էրդողանի նախաձեռնությամբ Երուսաղեմի հարցով գագաթնաժողով կգումարվի Ստամբուլում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին Ստամբուլում կգումարվի Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների (ԻՀԿ) առաջնորդների գագաթաժողով  Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ նշելով, որ արտահերթ հավաքի թեման լինելու է ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին սպասվող հայտարարությունը: Քալընը տեղեկացրել է, որ […]

Մի քանի գեներալների գլուխներ են թռչելու մինչև 2018 թվականը

Բաղմանյանն առաջին ծիծեռնակն էր (թող ինձ ներեն ծիծեռնակները), ու ես կարծում եմ, որ դեռ էլի մի քանի օդիոզ գեներալների գլուխներ են թռչելու մինչև 2018 թվականը։ Սկզբունքորեն չեմ ուզում վերստին կրկնել այն բազմաթիվ ու բազմապիսի փաստարկները, թե ինչու պետք է Բաղմանյանը պաշտոնանկ արվեր, որովհետև դրա մասին շատ է խոսվել։ Թերևս արժի միայն նշել, որ շատ քիչ […]

Վլադիմիր Պուտինը կառաջադրվի նախագահական ընտրություններում /տեսանյութ/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կառաջադրվի նախագահական ընտրություններում․ «Ես նախագահի պաշտոնի համար կառաջադրեմ իմ թեկնածությունը»,- այսօր  «Ռուսական կամավոր 2017» մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի հերթական ընտրությունը կկայանա 2018 թվականի մարտին, քարոզարշավը կմեկնարկի դեկտեմբերին։

Հո մենակ «փուռը» չի գնալու

Երևի թե այնքան ռեզոնանս չստացավ Հայկազ Բաղմանյանի հրաժարականը, որքան այն լուրը,որ նրան գործից ազատել է Վիգեն Սարգսյանը։ Ընդ որում նախարարը հստակ նշեց պատճառը՝ աշխատանքային պարտականությունների թերացում,որը անհամատեղելի է ծառայության հետ։ Սովորաբար Հայաստանում օդիոզ դեմքերի պաշտոնանկություն ամեն օր չես տեսնի։ Տեսնելու պարագայում էլ մենք սովոր ենք այն իրականությանը,որ ինչ-որ պաշտոնից ազատելու դեպքում պարոն «օդիոզին» հաստատ չեն թոնի […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցելությամբ Վիեննա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Զրուցակիցները քննարկեցին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ Հանդիպմանը շարունակվեց մտքերի փոխանակումը ղարաբաղյան հիմնախնդրի […]

Գնահատել եմ ծանր, հիմա գնահատում եմ կառավարելի. վարչապետ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, թե երբ նշանակվեց վարչապետ Կարապետյանը՝ հայտարարել էր, որ ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է և հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում այժմ: Բացի այդ նա նշեց, որ երկիրը ծանր վիճակում է, քանի որ եղած ռեսուրսները քիչ են, և միակ ճանապարհը տնտեսության ապամոնոպոլիզացումն է: Կարեն Կարապետյանը դժգոհեց, որ […]

Հաջորդը

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպության բրյուսելյան գրասենյակում կազմակերպվել է բացառիկ ճեպազրույց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար և ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արմեն Աշոտյանի հետ՝ նվիրված Հայաստան-ԵՄ հարաբերությունների քննարկմանը: Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովին և Հայաստանի ու Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված […]

ՀՔԾ-ն ավարտեց

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված  քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացի Պետրոս Էլբակյանը խոչընդոտել է ՑԱՅԳ հեռուստաընկերության ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը: Այսպես, հիշյալ լրատվամիջոցի ներկայացուցիչներ Արթուր Մարգարյանն ու Ալլա Բաղդասարյանը, ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով, 2017թ. նոյեմբերի 5-ին գնացել են Շիրակի մարզի Մարմաշեն […]

Մենք Վանաձորում ունենք նոր իրողություն. նախարար

 «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե երբ է կառավարությունը պատրաստավում անվավեր ճանաչել Վանաձորի ավագանու ընտրություններն ու արտահերթ ընտրություններ անկացնել: «Մեկ տարի շարունակ ապօրինի նիստեր են գումարվել, և մենք դիմել ենք ձեզ առաջարկով և պահանջով, որպեսզի դադարեցվեն Վանաձորի ավագանու լիազորություններն ու նոր  ընտրություններ անկացվեն», – խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին հարցրեց պատգամավորը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ […]

Եթե Վիգեն Սարգսյանը այդպիսի հայտարարություն է անում, ուրեմն այդպես էլ եղել է

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ աշխատած, նախկին պաշտպանության փոխնախարար, Արտակարգ իրավիճակների գործող նախարար Դավիթ Տոնոյանը չի ցանկանում մենկնաբանել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի ախատանքից ազատվելը: «Ես նրա հետ ծառայել եմ, բայց ճիշտն ասած, կարծիք չունեմ, որովհետև դա նախագահի որոշումն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը: Դիտարկմանը, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի