Նոր տարին՝ առանց դոնդոլիկ. Ժամանակ
Աժ նախագահ Արա Բաբլոյանը որոշել է խախտել տարիներով ձեւավորված ավանդույթը եւ Աժ աշխատակազմին ամանորյա տոպրակներ չբաժանել: Մինչեւ այժմ Աժ ղեկավարությունը դիմում էր տարբեր գործարարների, որ նրանք իրենց արտադրանքից որոշ քանակություն հատկացնեն Աժ-ին՝ աշխատակազմին բաժանելու համար:
Բաբլոյանը ասել է, որ իրենք աշխատակազմին պարգեւավճար կտան, եւ ով ինչ ուզում է՝ թող գնի: «Խորհրդարանը Մալաթիայի յարմըրկան չի, որ կանֆետ ու արաղ բաժանենք»,- ասել է Բաբլոյանը: Իսկ որպեսզի աշխատակազմին պարգեւավճար տան, խնայում են ամեն ինչի վրա՝ սկսած ջեռուցումից մինչեւ տոնածառ:
Այս տարի Աժ բակում տոնածառ չի դրվի, ու ամանորյա միջոցառումներ չեն կազմակերպվի: Չնայած երկրի տնտեսությունն աճում է, բայց փող չկա: Եղած փողն էլ ուղղվում է առողջապահությանը: «Փող չկա, բայց դուք դիմացեք, կարեւորը առողջությունն է»,- ասել է ՌԴ վարչապետ Մեդվեդեւը: ԵՏՄ անդամ Հայաստանի Աժ նախագահը միանգամայն համամիտ է նրա հետ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: