20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Չե՞ք գտնում, որ սա ողջամտության ահմաններում չէ»

ԱԺ-ում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի քննարկման ընթացքում ՀՀԿ-ական  պատգամավոր Արման Սաղաթելյանը մինչ հարց կուղղեր Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանին՝  ասելով՝  մտադիր չէ բողոքարկել 55 մլն-ի շեմը, բայց պետք է այդուհանդերձ  օբյեկտիվ դատել և ողջամիտ չափորոշիչներ սահմանել:
 
«Ի՞նչ է ստացվում՝ սահմանափակում ենք համ լենքը, համ բոյը, այնինչ ծավալի մասին պետք է խոսենք միայն, քանի որ կարևորը ծավալն է»,-ասաց նա և  դիտարկեց պրակտիկ դեպք՝ մարզերում ծրագիրը չի աշխատում, մարզից ընտանիքը տեղափոխվում է Երևան երեխայի ուսման հետ կապված, երեխաներից մեկը ծնողներից մեկի հետ համավարկառու է դառնում և 20 մլն-ի տուն է առնում:
 
Հետո  հասունանում է երեխան և նոր ընտանիք ստեղծում:  Պետք է առաձնանա ևս նոր վարկ վերցնի:
Նշենք, որ հիպոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման նոր օրենսդրական փոփխությություներ է առաջարկվում, անձը եկամտահարկի փոխհատուցումից միայն մեկ անգամ կարող է օգտվել, պետությունից և համայնքից բնակարաններ ձեռք բերելու գործարքների առավելագույն շեմ է սահմանավում 55 միլիոն դրամը և գործարքներում եկամտային հարկի հետ ստացման առավելագույն շեմ է սահմանվում եռամսյակի համար 1,5 միլիոն դրամը։ 
«Ենթադրենք այս անգամ 35 մլն վարկ պետք է վերցնի, համախառնով 55 մլն է դառնում, բայց ասում ենք չէ, արդեն վերցրել ես, էլ մի վերցրու: Չե՞ք գտնում, որ  սա ողջամտության ահմաններում չէ»,-հարցրեց նա:
Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն իր պատասխանում նշեց՝ նախ պետք է տեսնել՝ պետությունն ինչպիսի պարտականություններ ունի, և արդյոք դուրս է եկել անձանց սահմանադրական իրավունքներից:
 «Պետությունն նման բան չի ասում, ասում է երեք տարի առանց որևէ սամանափակման հնարավորություն եմ տվել, որպեսզի անձինք, որպես վարկառու կամ համավարկառու անսահանամափակ գործարքներ իրականացնեն: Ինչ է պատկերը` 2016-2017թթ-ի համար երկու թիվ հնչեցնեմ՝ 1,9 մլրդ 16թ-ին հետ ենք վերադարձրել, որը բյուջետային ծախս է, որից ընդհանուր շահառուների 1,6% ը ստացել են այդ գումարների 7%-ը:17թ-ին 2,2%-ը շահառուների ստացել են 12%: Այդ անձանց մեջ կան այնպիսի շահառուներ, կոնկրետ մեկ անձ, որը եռամսյակում ստանում է 6,6 մլն հետ պետբյուջեից»,-ասաց նա:
Ըստ փոխնախարարի՝ իրենք սրա մասին են խոսում. «Դուք սոցիալական խնդիր եք ասում,մենք էլ ենք ասում, կարող է, գուցե մեկ անգամ օգտվելը կոշտ հնչի, բայց երկու, երեք չորս անգամ, որ ասում են՝ տառապանքը փորձ ունի, այս երեք տրավա համար ունենք այն պատկերը,  որը ներկայացվեց: 

Եթե ես որոշում եմ կայացրել, որ եղբոր սոցիալական խնդիր պետք է լուծեմ, պետք  հասկանամ, որ իմը չեմ կարող լուծել, դա անձի ռիսկն է»,-ասաց  Անանյանը:
 
Սաղաթելյանը պնդեց, թե իր ասածը պարզ մաթեմատիկա է, որ անձը կարող է 55 մլն-ի շրջանում մասնակցել: «Ձեզ համար ինչ տարբերություն՝ մի անգամ 20 մլն-ի,մյուս անգամ  30 մլն-ի, թե մեկ անգամ 55մն-ի»,-ասաց նա: 
Ըստ փոխնախարարի՝ քննարկումները շատ են, մեկ անգամ սահմանափակումն ունի տրամաբանություն: «Եթե սոցիալական խնդիր  կա,  պետությունը հնավարություն ունի մեկ անգամ քաղաքացու  կողքին  կանգնել, իսկ եթե դուք արդեն մի քանի անգամ եք նշում, այլևս սոցիալական հարցը դնում եք մեկ այլ կողմ, արդեն բիզնես սեկտորն է գործում», – նշեց  Դավիթ Անանյանը: 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ