09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե Վիգեն Սարգսյանը այդպիսի հայտարարություն է անում, ուրեմն այդպես էլ եղել է

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ աշխատած, նախկին պաշտպանության փոխնախարար, Արտակարգ իրավիճակների գործող նախարար Դավիթ Տոնոյանը չի ցանկանում մենկնաբանել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի ախատանքից ազատվելը: «Ես նրա հետ ծառայել եմ, բայց ճիշտն ասած, կարծիք չունեմ, որովհետև դա նախագահի որոշումն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը: Դիտարկմանը, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը […]

«Բաց աչքերով եկեք նայենք իրականությանը»

ԱԺ-ն շարունակում է քննարկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը  քննարկմանն իր գործընկներին, ովքեր դեմ են օրենքին կոչ է անում բաց աչքերով նայել իրկանությանը:  «Իրական խնդիր ունենք, թե ո՞չ: Ավանադական հայկական ընտանիք, որ այդքան անվանում ենք, արդյո՞ք այն ընտանքին է, […]

Բաքվում հանդիպել են թուրք և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներ

Դեկտեմբերի 5-ին Բաքվում մեկնարկել է ամենամյա թուրք-ադրբեջանական ռազմական երկխոսության բարձր մակարդակի 10-րդ նիստը: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության համաձայն՝ հանդիպման ժամանակ ադրբեջանցի և թուրք բարձրաստիճան զինվորականները քննարկել են թուրք-ադրբեջանական ռազմական հարաբերությունները և այդ ոլորտում երկկողմանի համագործակցության ընդլայնման հարցը: Խորհրդակցությունները կավարտվեն դեկտեմբերի 7-ին: Թուրքական պատվիրակությունը գլխավորում է երկրի զինուժի գլխավոր շտաբի գեներալ գնդապետ Յավուզ Թուրքգենչին:  Նշենք, […]

«Մենք այն ժողովուրդներից ենք, որը քաղաքակրթական արժեքների սկզբնավորողներից մեկն է եղել»

ԱԺ-ն շարունակում է քննարկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:   Քննարկման ընթացքում  ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:    Նա ընդգծեց՝  այս օրենքի հետ կապված քննարկումների բնույթը վկայում է այն մասին,  որ մեր հասարակության մեջ  կան լրջագույն խնդիրներ, որոնք ըստ պատգամավորի` քաղաքակրթական հարց […]

«Կնոջը ծեծելը որոշ ընտանիքներում առավոտյան ատամը լավանալու պես բան է դարձել»

Կնոջը ծեծելը որոշ ընտանիքներում առավոտյան ատամը լավանալու պես բան է դարձել. ԱԺ-ում բուռն քննարկվում է ընտանեկան բռնության մասին նախագիծը   Խորհրդարանում շարունակվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծ քննարկումը:  Քննարկման հարակից զեկուցող, ԱԺ փոխխոսնակ  Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց՝  ոչ մեկը  մյուսին չի կարող պարտադրել սիրալիր վերաբերմունք, […]

«Այս ընթացքում այնքան աբսուրդ բաներ ենք լսել, ցանկը տվեք՝ որն է ավանդական ընտանիքը»

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին խնդրեց տրամադրել ցանկ, որից պարզ կլինի, թե այդքան արծարծվող ընտանեկան ավանադական արժեքներ ասելով ինչ նատի ունեն: «Այս ընթաքցում այնքան աբսուրդ բաներ ենք լսել, հիմա էլ ԱԺ փոխնախագահը ձևակերպում տվեց և […]

«Արցախը ԽՍՀՄ-ից անկախացել եւ հռչակել է իր անկախությունը նույն իրավական հիմքերով, ինչ Հայաստանը եւ Լիտվան». Էդուարդ Շարմազանովը` Լիտվայի դեսպանին

  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ Լիտվան առաջին երկիրն է, որը ճանաչել է ՀՀ անկախությունը, եւ միակը Մերձբալթյան երկրներից, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-լիտվական […]

«Սուլթանության ժամանակներն անցել են». Իսրայելը պատասխանել է Էրդողանի հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք: Էրդողանի այս հայտարարությանը պատասխանել են Իսրայել պետության միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ըստ թուրքական «Mezopotamyaajansi.com» լրատվական կայքի՝ Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարել է,  որ իրենք Թուրքիայի նախագահի հրամաններին չեն ենթարկվում և […]

«Ավանդական ընտանիքը տղամարդու և կնոջ սիրո և հարգանքի վրա հիմնված ընտանիքն է»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը շատ կարևոր է ու հասարակական բարձր հնչեղություն ունի: «Գաղտնիք չէ, որ նախնական տարբերակի հետ կապված ես, նաև մեր խմբակցության մի շարք գործընկերներ ունեցել ենք տարբեր կարծիքներ, առաջարկություններ, և եղել են խնդրահարույց կետեր»,-այսօր օրենքի վերաբերյալ արտահերթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի