09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովում այսօր առավոտյան քվեարկության դրվեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թ-ին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը։ Նախագիծ հայտարարության հեղինակներին՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին, Վահրամ Բաղդասարյանին և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին միացել են նաև խմբակցությունները՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն,«Ծառուկյան» խմբակցություն,«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն,«Ելք» խմբակցություն:

Նախքան քվեակությունը ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը նշեց, որ առաջարկներ է արել, որոնք կարծես թե չեն ընդունվել հեղինակների կողմից. «Ոչ մի ցեղասպանության ճանաչման բանաձևում ճանաչում բառը չի օգտագործվում, մենք շատ երկրների մեղադրում ենք ընտրովի վերաբերմունքի մեջ, մենք էլ նույնը չանենք ու ամբողջությամբ դատապարտենք»,-կոչ արեց նա: 

Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 91 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ