«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը շարունակում է ընդունելությունը
Բազմաթիվ երիտասարդների խնդրանքով Հայաստանի Հանրապետական Կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի երրորդ հոսքի ընդունելության փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2018 թվականի հունվարի 21-ը։
Ուսումնառության տևողությունն է 4 ամիս։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։ Դպրոցում ուսումնառությունը անվճար է։
Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները.
- Տարիքը՝ 20-ից 40 տարեկան
- Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ)
Դպրոց կարող են դիմել նշված չափանիշներին համապատասխանող բոլոր անձինք՝ անկախ կուսակցական պատկանելությունից։
Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն և հարցազրույց։
Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ընդունելության կարգին ծանոթանալու համար այցելեք ՀՀԿ պաշտոնական կայքէջ (www.hhk.am):