25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նույնն է, որ ընտանիքի ղեկավարն ասի՝ չենք ուտում, չենք հագնվում. պատգամավոր

«Այս բյուջեն չի կարող բուժել մեր պետության, մեր հասարակության ցավերը»,-այսօր 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան » խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Ըստ նրա՝ բյուջեն հավասարաչափ չի արտացոլում երկրի  Սահմանադրության առաջին հոդվածը, այն հավասարակշռված չէ, հավասար չի արտացոլում երկրի սոցիալականության, իրական անվտանգության, ժողովրդավարության բաղադրիչները: «Բյուջեն չպիտի լինի իրականությունից կտրված փաստաթուղթ»,-ասաց նա: Շարունակելով Պետրոսյանն ընդգծեց, որ  բյուջեն […]

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինն այցելել են Տրետյակովյան պատկերասրահ /ֆոտո/

Մոսկվայում Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը այցելել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը մեկնարկել է հայազգի մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսով, որտեղ ներկայացված են Սարյանի մոտ երեք տասնյակ բացառիկ աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանում […]

Սերժ Սարգսյանը կազատի Կարեն Կարապետյանին . 168 Ժամ

Կարծում եմ գործող նախագահը թերագնահատում է վարչապետի ամբիցիաները, դա իրականում այդպես չի։ Ես տեսնում եմ նաև, որ Կարեն Կարապետյանն ընդերքում լավ աշխատում է»,- թղթակցին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ խորհրդարանում քննադատությունների ալիքի մասին։ Ըստ նրա՝ ակնհայտ է ռուսական կապիտալի հոսքը Հայւսստան, և այդ կապիտալն օր օրի ուժեղանում է, […]

Մեր իրավապահ մարմինները վերադարձնում են Հայաստանում գողացված Վրուբելի նկարը․ Պուտին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կրեմլի պալատում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  Բանակցությունների ընթացքում ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահներն անդրադարձել են տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությանը քաղաքական, […]

Պուտինը պետք է կողմնորոշվի, Էրդողանը նեղում է. 168 Ժամ

«Ռուսաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է, քանի որ, չնայած Թուրքիայի նախագահի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնման ցանկությանը, Ռուսաստանի նախագահը չի ցանկանում, որպեսզի Էրդողանը մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ դա Ռուսաստանի մենաշնորհն է, առանց այն էլ՝ Ռուսաստանը զիջում է համարում այն, որ այս հարցում հաշվի է առնում Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դիրքորոշումները, ստիպված է աշխատել […]

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են Մոսկվայում /ֆոտո/

Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Kremlin.ru-ի փոխանցմամբ՝ Նախագահները քննարկել են երկու երկրների համագործակությունը քաղաքական, տնտեսական, անվտանգության եւ հումանիտար ոլորտներում: Պուտինը նաեւ շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի բացմանը նվիրված ցուցահանդեսի կազմակերպման ջանքերի համար:

«Վախ, որովհետև ավելի լավ է կռանալ … »

Տարօրինակ մի զուգադիպությամբ, կամ՝ օրինաչափությամբ, վերջին տարիների մեր հաղթական քաղաքացիական շարժումներն, ըստ էության, ավարտվում են…պարտությամբ: Պարտությամբ՝ թե՛ որպես պարտություն իրականության մեջ, թե՛ որպես բարոյահոգեբանական երևույթ, թե՛ որպես անկումային տրամադրությունների ծավալում: Արդյունքում՝ դեպի զարգացում, դեպի իրականության փոփոխություն, դեպի նորի կառուցում ձգտող ուժը, էներգիան, զանգվածը դառնում է եղածի պահպանության երաշխավոր, առաջընթացի արգելք, զարգացման կասեցում ու մենք դառնում […]

Ինչո՞ւ պիտի հատուկ վերաբերմունք լիներ «Առինջ» մոլի նկատմամբ

Դեռ երեկվանից «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները խորհրդարանում բարձրաձայնում էին «Առինջ մոլի» առևտրականների հարցը: Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցը կրկին վերաբերում էր մոլում ՊԵԿ ստուգումներին: Նա հարցրեց, թե համեմատել են մյուս առևտրային կենտրոնների ստուգումների ծավալը այս մոլի հետ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Այսօր Կառավարությունը և ՊԵԿ-ը գործում են այն օրենսդրական դաշտում, […]

Վայրագն իր պատիժը կստանա. վարչապետը՝ ՊԵԿ-ի աշխատակցի մասնակցությամբ՝«Առինջ մոլի» դեպքից

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ երկար հարց ձևակերպելուց հետո նշեց, թե փոքր և միջին ձեռներեցների նկատմամբ հարկային ծառայողի վարքագծի կանոները խախտվել են: Նա վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում ՊԵԿ-ի նման գործունեությունը, երբ մարդկանց վրաերթի են ենթարկում, անձնական խուզարկություններով, և այլ ապօրինություներ են կատարում են, իբրև թե ստուգումներ են անում: Վարչապետը խնդրեց հարցը […]

Բրեժնևի վերաբերյալ էլ, չգիտեմ, ինչ պատասխանեմ. վարչապետը՝ Փաշինյանին

Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախ ընթերցեց վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած պատասխաններից մեկը, որ վերաբերում էր հարցին, թե արդյոք ինքն էլ է կարծում, որ նախագահ Սարգսյանն անփոխարինելի է: «Մենք բոլորս և նաև Սերժ Սարգսյանը մարդ է, և խորհրդարանում դեռևս շրջանառության մեջ դրված չէր Սերժ Սարգսյանին Աստված հռչակելու մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված