01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պուտինի վստահված անձանց թեկնածուները 600-ն են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբը նախատեսում է մինչև հունվարի վերջ կազմել ընտրություններում նախագահական թեկնածուի վստահված անձանց վերջնական ցուցակը: Շտաբի համանախագահ Ալեքսանդր Ռումյանցևի խոսքով՝ վստահված անձ դառնալու համար դիմում է ստացվել 600 թեկնածուից, մանրակրկիտ ընտրություն է անցկացվում:

ՀՀ-ն Ա. Արզումանյանին 2500 դոլար է պարտավորվել վճարել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 2500 եվրո վճարել հայցվորին, որից 2000-ը՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 500-ը՝ որպես փոխհատուցում ծախսերի համար: Հիշեցնենք՝  Ալեքսանդր Արզումանյանը ՄԻԵԴ-ում բողոքել է, որ դատարանը բավարար կերպով չի արդարացրել նրա կալանքի անհրաժեշտությունը և խախտվել են ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես […]

Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել  «Ելք» դաշինքի կողմից երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը: խմբակցության բողոքի երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը:  «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.01.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Էդմոն Մարուքյանի, Արտակ Զեյնալյանի, Նիկոլ Փաշինյանի իրազեկումը՝ ս.թ. հունվարի 19-ին` ժամը 17.00-22.00-ն, Շառլ Ազնավուրի անվան հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոց-Թումանյան փողոց-Հյուսիսային […]

Եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպանության ընդունման նախագիծը ներկայացվեց

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» օրենքի նախագիծը:  Հիմնական զեկուցող Ռուստամ Մախմուդյանը հայտարարեց, որ  Ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը չէր կարող ուշադրությունից դուրս թողնել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են մարդկության դեմ, և դրանք դատապարտման են ենթակա, որովհետև 100-ից […]

Չձևավորվեց ընդդիմությունը նաև 2017-ին (տեսանյութ)

Չձևավորվեց ընդդիմությունը, մենք ունեցանք իշխանական համակարգ, չէր կարող լինել ընդդիմություն, քանի որ չկար քաղաքական կյանք. Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը՝ ամփոփելով 2017 թվականը:  

Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաստատեց՝ ինքն է լինելու վարչապետը. Ժամանակ

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաստատել է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը: Նախագահական նստավայրում առանձին ապրանքատեսակների գնաճի եւ դրա հետեւանքները մեղմելու լուծումների վերաբերյալ խքորհրդակցության ժամանակ նա ասել է. «Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաեւ ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, […]

Թոխմախի Մհերի տղան արտագաղթել է. Փաստ

Թոխմախի Մհերի տղան՝ Դավիթ Սեդրակյանը, արտագաղթեց Ամերիկա: Մհեր Սեդրակյանն իր որդու համար ապագա չտեսավ Հայաստանում: Նշենք, որ Դավիթը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետկոմի նախագահի տեղակալն էր: Դրանից առաջ Էրեբունի համայնքի ղեկավարի տեղակալն էր: 2013–ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ: Ավարտել է Երեւանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ ուսանել Լոնդոնի տնտեսագիտության […]

Կարապետյանը կարող է սայթաքել այնտեղ, որտեղ ամենից քիչն էր սպասում. Ժամանակ

Տարեմուտի առիթով Հայաստանի քաղաքացիներին շնորհավորեցին բոլոր այն պաշտոնյաները, որոնք չզլացան ու չծուլացան: Շնորհավորանքների ավանդական ուղերձներ հղեցին Սերժ Սարգսյանը, վարչապետը, տարբեր նախարարներ: Ահա գլխավոր ուղերձը, այսպես ասած՝ շոշափելի և զգալի ուղերձը, որ հնչեց իշխանությունից՝ թանկացումներ: Իսկ այդ կապակցությամբ պատկերավոր այնպիսի խոսքեր, ինչպես տոնական շնորհավորանքների վարդագույն տեքստերում, իշխանությունը չունի: Թեև, հասարակությունն իհարկե ոչ թե խոսք, այլ գործ […]

Ծառուկյանը դրժե՞լ է խոստումը. ի՞նչ կլինի, եթե այսպես շարունակվի. Հայկական ժամանակ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ըմբիշներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում: Հայտնի է նաև, որ աշխարհի 2017 թ. մինչև 23 տարեկանների առաջնությանը մարզիկները գնացել են սեփական միջոցներով՝ վճարելով մոտավորապես հազարական ամերիկյան դոլար: Ֆեդերացիայի գումարը չի բավականացնում նաև, որ կարողանան նախատեսված ծրագրով հավաքներ անցկացնել: Մարզաձևի հետ կապ ունեցող մարդիկ նախընտրում են խնդիրների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի