11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թրամփն ինքնահաստատման կարի՞ք ունի

  Օրերս  Bloomberg-ը  գրեց՝ ուսաստանաբնակ հայտնի  գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ընդգրկվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած  «Կրեմլյան զեկույց»-ում:  Այս  զեկույցում ներառվել են   այն անձանց անունները, որոնք նկատմամբ առաջիկայում կարող են պատժամիջոցներ կիրառվել։ Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը  նշեց՝ ամերիկյան հավանական պատժամիջոցները կոնկրետ Հայաստանի համար կարող են ռիսկեր ավելացնել։ […]

Արմեն Սարգսյանն ինքը պետք է նախաձեռնի հանդիպումը «Ծառուկյան» դաշինքի հետ. Պետրոսյան

«Արմեն Սարգսյանն ինքն է հայտարարել, որ առաջադրումից առաջ մտադիր է ստուգել քաղաքական ուժերի, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի տրամադրությունները, այսինքն՝ ինքը պետք է նախաձեռնի հանդիպումը «Ծառուկյան» դաշինքի հետ: Առայժմ այդպիսի հանդիպում չի եղել, երբ որ կլինի, մանրամասները չեն մնա գաղտնի, մենք կհրապարակենք ամբողջ ճշմարտությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:  Նա նշեց, որ […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՀՀ օրենքը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 1-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:

Ֆրանսիայի նախագահի զգուշացումն ու Թուրքիայի վարչապետի պատասխանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական հայտնի «Le Figaro» թերթին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների մասին: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվակայքի՝ նա Թուրքիային զգուշացրել, որ եթե թուրքական կողմը շարունակի իր առաջխաղացումը դեպի Սիրիայի այլ տարածքներ, ապա դա կարող է լուրջ խնդիր առաջացնել տարածաշրջանում: «Եթե գործողությունը վերածվի օկուպացիայի և պարզվի, որ […]

Կարեն Կարապետյանը մեկնում է Ղազախստան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան՝ Ալմաթի քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Նախատեսված է նաև վարչապետի մասնակցությունը և ելույթը «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին:  

Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը (ֆոտո)

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, հրապարակել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի նամակը իր եղբորը: «Չէի ցանկանա եղբորս՝ Վազգենի անձնական նամակները ընդհանրացնել, բայց էս մեկը բացառության կարգով, վաղվանից օրիգինալը կտեղադրվի Վ. Սարգսյանի տուն-թանգարանի նամակների ցուցասրահում, ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք տարեթվին, այսինքն Արմեն Սարգսյանի անմիջապես հրաժարականից հետո. նամակը գրվել է Լոնդոնի […]

Թուրքիայի արտգործնախարարությունը պարզաբանումներ է պահանջել Ռուսաստանից

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից բացատրություններ է պահանջել` Սոչիում Սիրիայի հարցով հրավիրված կոնգրեսին Թուրքիայի ձախակողմյան «ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ Միհրաչ Ունալի մասնակցության վերաբերյլ: Ըստ «Haberturk»  լրատվամիջոցի՝ Ունալը Թուրքիայի կողմից մեղադրվում է  թուրքական Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում 2013 թ.-ի ահաբեկչությանը մասնակցելու մեջ: Դրա հետևանքով մահացել էր 52 մարդ: Թուրքիայի  արտգործնախարարությունը շեշտել է, որ  Միհրաչ Ունալի անունը […]

Մեր խնդիրը ժամանակակից, լավ կրթական համակարգ ունենալն է. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու  2018 թ. անելիքներին:                  ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ նախարարության գործունեությունն ուղղված է եղել կրթության որակի և մատչելիության բարելավմանը` համակարգի բովանդակային և մեթոդների արդիականացման, իրավական դաշտի ամրապնդման ու կառավարման արդյունավետության բարձրացման ճանապարհով: […]

Սլովակիայի նախագահը Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը

Սլովակիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի հետ: Արա Բաբլոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ ձեւավորվել են կառուցողական, փոխըմբռնման եւ երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության վրա հիմնված կապեր: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել քաղաքական երկխոսության […]

Արա Բաբլոյանը Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոնի հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Սլովակիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոնի հետ: Խոսելով երկու երկրների համագործակցության մասին՝ Ռոբերտ Ֆիցոնը գոհունակությամբ նշել է, որ Սլովակիայի Հանրապետությունը միջխորհրդարանական հարթակներում կարողանում է գործընկեր լինել Հայաստանի Հանրապետության համար: Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կողմից շենգենյան պետությունների քաղաքացիների մուտքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի