15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արմեն Սարգսյանն ինքը պետք է նախաձեռնի հանդիպումը «Ծառուկյան» դաշինքի հետ. Պետրոսյան

«Արմեն Սարգսյանն ինքն է հայտարարել, որ առաջադրումից առաջ մտադիր է ստուգել քաղաքական ուժերի, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի տրամադրությունները, այսինքն՝ ինքը պետք է նախաձեռնի հանդիպումը «Ծառուկյան» դաշինքի հետ: Առայժմ այդպիսի հանդիպում չի եղել, երբ որ կլինի, մանրամասները չեն մնա գաղտնի, մենք կհրապարակենք ամբողջ ճշմարտությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: 

Նա նշեց, որ հանդիպմանը նախ կլսեն, թե ինչ ծրագրեր ունի Արմեն Սարգսյանը, ապա ասելիքից բխող հարցադրումներ կանեն: «Մենք որևէ մեկի հանդեպ ոչ անհարկի մեղադրանք ունենք ներկայացնելու, ոչ էլ չհիմնավորված լավատեսություն»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ խորհրդարանը դարձել է կառավարության կցորդը և  տպագրատունը, ինչ նախագիծ բերում է՝ մեխանիկորեն հաստատվում է:

«Այս ամենը հակասում է բարեփոխված Սահմանադրությանը: Կոչ եմ անում  ՀՀԿ-ին հիշել, որ մենք թևակոխում ենք պառլամենտական ժամանակահատված, և պետք է բարձր գտնվել ու թույլ չտալ նման աշխատաոճ»,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ