15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թրամփն ինքնահաստատման կարի՞ք ունի

  Օրերս  Bloomberg-ը  գրեց՝ ուսաստանաբնակ հայտնի  գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ընդգրկվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած  «Կրեմլյան զեկույց»-ում:  Այս  զեկույցում ներառվել են   այն անձանց անունները, որոնք նկատմամբ առաջիկայում կարող են պատժամիջոցներ կիրառվել։

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը  նշեց՝ ամերիկյան հավանական պատժամիջոցները կոնկրետ Հայաստանի համար կարող են ռիսկեր ավելացնել։

«ՀՀ-ում  կատարվող  ներդրումների առյուծի բաժինը ռուսական կապիտալն է, և այո՛,  դա կարող է որոշակիորեն ռիսկերի մակարդակն ավելացնել, բայց չկա չարիք առանց բարիք, եթե փակվում են բորսաները, կապիտալը կապիտալ է նրանով, որ շարժման մեջ է, եթե կանգնեց վերածվում է  գանձի»,-ասաց տնտեսագետը։

Ըստ նրա՝  նախնական ցուցակում թիրախավորել էին քաղաքական որոշ դեմքերի, և գործարար շերտին , և դա ինչ-որ տեղ արվում է նաև առանց հիմնավորման։

«Այսինքն՝ սա պրակտիկա է ամերիկյան քաղաքականության մեջ, բայց կարելի է ասել, որ ընտրությունների նախօրեին նման ցուցակը Թրամփին կոմպլեքսից ազատելու համար է, որ կարողանա ինքնահաստատվել որպես նախագահ», –  ասաց բանախոսը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ