26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարիք չկա ամեն մի ապուշություն ու անհեթեթություն, որը կապ չունի ՌԴ պաշտոնական դիրքորոշման հետ, մեկնաբանել. Շարմազանով

«Մենք շատ ենք գերագնահատում Մարկովին, և կարիք չկա ամեն մի ապուշություն ու անհեթեթություն, որը առհասարակ ոչ մի կապ չունի Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ, մեկնաբանել»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Գարեգին Նժդեհի արձանը Երևանից հանելու հարցըով ստորագրահավաք ՌԴ Պետդումայում սկսված ստորագրահավաքի մասին, որի կազմակերպիչըներից է քաղաքագետ Սերգեյ Մարկովը։

Շարմազանովը հորդորեց՝ պետք չէ արժևորել Մարկովի նման կասկածելի հեղինակություն ունեցող գործչին, որը հայտնի է Ադրբեջանի հետ իր սերտ կապերով։ «Ե՛վ Նժդեհի արձանի տեղադրման ժամանակ, և՛ դրանից հետո մենք միշտ հայտարարել ենք, որ նա մեր ազգի մեծագույն հերոսներից մեկն է»։

Դիտարկմանը, թե հայկական կողմն արդյոք պատասխանել է. ԱԺ փոխնախագահը հակադարձեց. «Մարկովն ո՞վ է, որ նրա տեսակետին պետք է պատասխանենք։ Կրեմլի պաշտոնական դիրքորոշումը հայտնի է. և՛ ՌԴ դեսպանը, և՛ Մարիա Զախարովան՛ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին, հստակ նշել են, որ դա Հայաստանի ներքին խնդիրն է։ Եթե Մարկովն այդքան շատ ցանկանում է ֆաշիստների գործընկերների տեսնել, թող գնա, Վլասովին տեսնի, որ Ստալինի սիրելի գեներալներից էր և Լենինգրադի օպերացիայի ժամանակ գերի ընկնելուց հետո դարձավ Հիտլերի սիրելի գեներալը և պայքարում էր խորհրդային զորքերի դեմ»։

Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհին, ապա Շարմազանովը հիշեցրեց. «Նժդեհը հայ ազգի մեծագույն հերոսներից է և նրա ոչ մի զինվոր չի կռվել խորհրդային զորքերի դեմ։ Նժդեհը որևէ ռազմական գործողության չի մասնակցել, նրա նպատակն է եղել պաշտպանել Հայաստանը Թուրքիայի հնարավոր հարձակումից, որն այդ ժամանակ Գերմանիայի դաշնակիցն էր։ Նժդեհի բարձր հեղինակությունը և ազգային հերոս լինելը որևէ մեկի մոտ Հայաստանում չի կարող կասկած հարուցել։ Եթե Մարկովը պատմություն չգիտի, թող գնա կարդա։

Նժդեհին կապել ֆաշիզմի հետ նույնն է, որ Հիտլերին կոչենք հումանիստական գործիչ։ Նժդեհը մեր ազգային հերոսն է այնպես, ինչպես ռուսների համար Պետրոս Առաջինը, Սուվորովը։ Իսկ մարկովներին մի՛ արժևորեք և մի՛ գերագնահատեք, նա ադրբեջանական  լոբբին է իրականացնում։  Ես ընդամենը մի քանի օր առաջ եղել եմ Սանկտ Պետերբուրգում, Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հետ բացել ենք հայ հերոս զինվորների և առհասարակ Լենինգրադի բլոկադայում զոհված հայերի և ռուսների շքեղ հուշարձան, որտեղ ևս մեկ անգամ թե՛ ես, թե՛ նահանգապետը, բոլոր կողմերը կարևորել են հայ ժողովրդի վճռորոշ դերը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ Կրեմլի պահվածքը և Մարկովի պահվածքը լրիվ տարբեր են, և կարիք չկա մարկովներին արժևորել և ԱԺ փոխնախագահին հարցնել, թե ինչ կարծիք ունեք»,-եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ