25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չեմ կարծում, թե անձանց հետ կապված կարծիքներ է հայտնել. Սարգսյանը՝ Մանվել Գրիգորյանի հայտարարությունից

«Մանվել Գրիգորյանի կարծիքն է։ Ինքն ավելի լավ գիտի Արցախի պայքարը, ու լավ կլինի՝ իրեն հարցնեք, թե ինչ է նկատի ունեցել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանն՝ անդրադառնալով երեկ գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի հայտարարությանը։ Գեներալը մասնավորապես ասել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այդքան էլ խորությամբ չի տիրապետում Արցախի հարցին, ինչքան որ […]

Վարչապետն օդի՞ց է ընտրվելու, մենք ենք ընտրելու. Շարմազանով

«Մեխն ու չակուչը մեր քաղաքացիների ձեռքում է, ովքեր ձայն եմ տվել յուրաքանչյուր 4 խմբակցություններին»,-այսօր Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավորներին: Ընդդմադիր «Ելքը» գտնում է, որ այս փոփոխությունները երկիրը տանում են հետընթացի՝ […]

«Քանի դեռ ուշ չէ, սթափվեք պարոնա՛յք»

ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը լուրջ մտահոգություններ ունի, որ Կառավարության կառուցվածքի մասին, ինչպես նաև հարակից օրենքները երկիրը ոչ թե խորհրդարանական համակարգի են տանում, այլ սուպերվարչապետացման: «Ամեն ինչ անում եմ դրա համար»,-խորհրդարանում նիստի ժամանակ հայտարարեց նա: Պատգամավորը նկատեց, որ բուհ-երի ղեկավար մարմինները պետք է անկուսակցական լինեն, չնշանակվեն վարչապետի կամ նախագահի կողմից:  «Հիմա անում ենք հակառակը, […]

Ղարաբաղյան շարժման 30-ամյակի և Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Արաբական Միացյալ Էմիրություններում

Մարտի 2-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և ազգային վարչությունների նախաձեռնությամբ Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ուենցավ հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին: Նույն օրը Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցում Արաբական Միացյալ էմիրություններում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգսյանի նախագահությամբ մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Արցախի ազատագրման պայքարի 30-ամյակին: […]

Ես չեմ տեսնում որևէ բովանդակային քննարկում այսօր կառավարության նիստին. նախարար

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի մասին և հարակից» օրենքներում հարցի քննարկման ժամանակ բարձրացրեց այն հարցը, որ Աժ աշխատակազմի ղեկավարը կարող է մասնակցել կառավարության դնռփակ նիստին, սակայն  պատգամավորները չեն կարող մասնակցել: Ապա նա հարցրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, թե ինչու են կոլեգիալ բոլոր մարմինները վարչապետի ենթակայության ներքո անցնում: «Նախ ոչ բոլորն են անցնում […]

«Մադաթովի եւ Լորիս-Մելիքովի հետնորդներն են 1992 թվականին ազատագրել Շուշին ադրբեջանական օկուպացիայից». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին ներկա է գտնվել «Թուրքմենչայի պայմանագիր. 190 տարի: Պատմությունը եւ ներկան» խորագրով հայ-ռուսական միջազգային համաժողովին: Նշենք, որ համաժողովը նախաձեռնել են Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը, «Տարածաշրջանային գիտական եւ կրթական կենտրոնների միավորում» ու «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպությունները: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հանդես է եկել ելույթով. «Համաժողովի հարգելի մասնակիցներ, […]

Օրենսդիրն ու գործադիրը տարբեր են. նախարարը՝ փակ նիստերից

«Կառավարություն կառուցվածքի» մասին օրենքում փոփոխություններ լրացումների կատարելու մասին քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին խնդրեց անդրադառնալ, թե ինչ հիմնավորմամբ են որոշել, որ կառավարության նիստերը պետք է դռնփակ անցկացվեն վարչապետի ցանկության դեպքում։ Պատգամավորը հորդորեց չասել արդեն ծեծված պատճառաբանությունը, թե ա ժողովրդավարությունից է բխում և բանավեճ ապահովելու միտում ունի« «Նույն տրամաբանությամբ ԱԺ […]

«ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառումը չի ազդի Հայաստանի վրա»

«Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, զենք ձեռք բերելու համար բավականին լուրջ շուկաներ ունի՝ Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Թուրքիան, Իսրայելը և այլն: Իսկ Հայաստանը հնարավորություն չի ունենա այլ երկրներից զենք ձեռք բերելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն    Թևան Պողոսյանն էլ  իր հերթին նշեց՝  ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառումը չի […]

Քանի նախարար է լինելու նոր կառավարությունում, քանի փոխվարչապետ. մանրամասներ

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են լինելու:  Նոր կարգով՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետերից և 17 նախարարներից։ Վարչապետը կարող է զրկվել իր լիազորություններից, եթե կորցնում է քաղաքացիությունը, ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն կամ էլ օրենքով սահմանված […]

«Ռուսաստանի հենարանն ու հաղթական քարտը նրա ռազմական ուժն է» /տեսանյութ/

Օրերս ՌԴ նախագահը հայտարարեց՝  Ռուսաստանն ակնթարթային միջուկային հարված կհասցնի, եթե իր կամ իր դաշնակիցների դեմ միջուկային կամ էլ պետության հիմքերին սպառնացող զանգվածային խոցման այլ զենք կիրառվի։ Անդրադառնալով այս թեմային՝ այսօր լրագևողների հետ հանդիպման ընթացքում լեզվաբան  Նարինե Դիլբարյանը նշեց՝ ՌԴ-ի  համար  ԱՄՆ-ի  պատժամիջոցներին հակադրվելու միակ միջոցը մնում է ուժի ցուցադրումը: «Ռուսաստանի հենարանն ու հաղթական քարտը նրա  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի