25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ճակատն ընտրում է քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը

«Հանուն Հայաստան պետության» ճակատը որպես Սերժ Սարգսյանի իշխանավարության երրորդ ժամկետի դեմ պայքարի ճանապարհ տեսնում է քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը։

«Մենք ամբողջ գործիքակազմից օգտվելու ենք ըստ նպատակահարմարության, այդ թվում՝ պիկետներ, ճանապարհների փակել, ինչու ոչ՝ եթե այն իրավիճակը ստեղծվի, որ հնարավոր լինի առանձին պատգամավորների հետ նաև աշխատել, նաև դա ենք օգտագործելու», – «Ազատության» հետ զրույցում ասել է ճակատի ու «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ շարժման առաջին նպատակը լինելու է Հայաստանի ժողովրդավարական կառավարման համակարգի ստեղծումը և Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը։

«Այդ նպատակին հասնելու համար ունենք հետևյալ խնդիրները, որոնք պետք է լուծվեն՝ առաջին հերթին թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետ վերարտադրվի, երկրորդ խնդիրը դա ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ստեղծումն է, որը պետք է, ըստ էության, մի քանի կարևորագույն խնդիրներ լուծի՝ առաջինը հնարավորություն ստեղծվի, որպեսզի նոր Սահմանադրություն ընդունվի. տարբերակներից մեկն այն է, որ սահմանադիր ժողով հրավիրվի, երկրորդը՝ պետք է նոր Ընտրական օրենսգիրք ընդունվի, որը խաղի հավասար հնարավորություններ կընձեռի բոլոր կուսակցությունների համար, և երրորդ՝ Կուսակցությունների մասին նոր օրենք ընդունվի, այսինքն՝ բոլոր կուսակցությունները կա՛մ վերագրանցվեն, կա՛մ նոր կուսակցություններ ստեղծվեն, որից հետո արդեն ժամանակավոր կառավարությունը պետք է այդ երեք բաղադրիչների՝ Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, դրա հիման վրա անպայման արտահերթ ընտրություններ անցկացնի», – ասել է Մարտիրոսյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ