25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուժերի հավասարակշռությունը փոխվում է հօգուտ Ադրբեջանի. քաղաքագետ

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ ԼՂՀ հարցի շուրջ բանակցություններն իրենց սպառել են, և Հայաստան, հղում կատարելով սեփական պատմությանը, միջազգային վավերականություն ունեցող փաստաթղթերին, պետք է դուրս գա բանակցություններից: Այս մասին նա նշեց այսօր հրավիրված քննարկմանը: «Ես կխոսեմ մի քանի կարևոր հարցերի մասին․ Հայ- թուրքական արձանագրություններով Հայաստանը ընդունեց Թուրքիայի սահմանները, Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերը մնացին և հաստատվեցին, բանակցությունների ձևաչափը շարունակում է մնալ նույնը, այն է՝ տարածքներ խաղաղության դիմաց։ Մեկ այլ կարևոր խնդիր է Ռուսաստանի զենքի վաճառքը Ադրբեջանին, եթե մեր դաշնակիցը իր դաշնակցի շահերը ստորադասում է կոմերցիոն շահերից, շատ մտահոգիչ է»,-ասաց նա:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն էլ գտնում է, որ չի կարելի ասել, որ մենք այս 10 տարում ԼՂ հակամարտության հարցում հաջողության ենք հասել. «Դեռ ավելին, ուժերի հավասարակշռությունը փոխվում է հօգուտ Ադրբեջանի»,-նկատեց նա:

Երևանի Մամուլի ակումբի նախագահ, քաղաքագետ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ մենք չպետք է մոռանանք, որ եթե Ռուսաստանը ինչ-որ պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ, պարտավորություններ ունի նաև Ադրբեջանի նկատմամբ և չի կարող վերջինիս ասել, որ իր կողմից վաճառված զենքը չօգտագործի իր հիմնական թշնամու դեմ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ