25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը ջանք չի խնայի ԱՄԷ հետ հարաբերությունները խորացնելու հարցում. Սերժ Սարգսյան

Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը եղել է համագործակցությունն արաբական երկրների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք կարողացել ենք բարիդրացիական, փոխադարձ շահավետ համագործակցություն հաստատել Միացյալ Արաբական Էմիրությունների, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ՝ հենվելով մեր պատմական հարուստ հարաբերությունների վրա: Պետք է օգուտ քաղել այս լավ հարաբերություններից և դրանք փոխադրել տնտեսական համագործակցության»,- ասել է ՀՀ Նախագահը:

Նա հիշեցրել է 2017 թվականին Աբու Դաբիում կազմակերպված բիզնես ֆորումը՝ նշելով, որ դա 2016 թվականին ԱՄԷ կատարած իր պաշտոնական այցի քննարկումների շարունակությունն էր: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ 2017 թվականին Հայաստանն առանց մուտքի արտոնագրի ռեժիմ է հաստատել ԱՄԷ քաղաքացիների և այնտեղ բնակության իրավունք ունեցողների համար:

«Բացի այդ, մենք նոր համաձայնագիր ենք ստորագրել՝ քաջալերելու և պաշտպանելու ներդրումները: Այս ընթացքում շատ ձեռներեցներ փոխադարձ այցեր են կատարել՝ Էմիրություններից Հայաստան և Հայաստանից ԱՄԷ: 2017 թվականի արդյունքն այն էր, որ մեր առևտրաշրջանառությունը գերազանցեց 200 մլն ԱՄՆ դոլարը: Հավատացած եմ, որ սա միայն մի փոքր մասն է՝ 15-20 տոկոսն է հսկայական չօգտագործված ներուժի, որը կա տնտեսական համագործակցության համար: Հետևաբար, մենք շարունակելու ենք ավելի մերձենալ և չխնայել որևէ ջանք ԱՄԷ հետ մեր հարաբերությունները հնարավոր բոլոր ոլորտներում ամրապնդելու համար»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ