21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Անի Զախարյանը վերադառնում է. ուզում է նախարար դառնալ

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Ավելին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ սփյուռքից արդեն գործընկերներ ունի: Նա նաև ասաց, որ  հավակնում է մշակույթի նախարարի պաշտոնին: «Արմեն Ամիրյանը գուցե լավ մարդ է, լավ է խոսում, բայց որպես մշակույթի նախարար ես իրեն չեմ տեսնում»,- նկատեց նա:

Հարցին՝ եթե լինի մշակույթի նախարար, կկարողանա՞ հայկականը պահպանել և ցույց տալ արտաքին աշխարհում, պատասխանեց, որ այո, եթե ունենա կառավարության և նախագահի աջակցությունը, քանի որ դա միայն նախարարի գործունեության շրջանակներում չէ:

Քաղաքական գործիչը Կառավարությունում հավանում է Վիգեն Սարգսյանի, Արծվիկ Մինասյանի, Դավիթ Լոքյանի, Սուրեն Կարայանի աշխատանքը: «Կուզեի, որ իմ մեջ ավելի լուրջ քաղաքական գործիչ կին տեսնեք, ավելի սուր հարցեր պատրաստեք, որ ես էլ ավելի պատրաստված գամ մամուլի ասուլիսներին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ