24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեստապարը (ստրիպտիզ) ինչի՞ համար է մեր իրականությանը

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկմանը ըստ որի՝ հեստապարային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների ու սաունաների տեղեկայման համար սահմանափակումներ կինեն, իսկ որոշների համար գիշերային ժամերին լռություն պահպանելու պահանջ կդրվի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն առաջարկություն ներկայացրեց «հեսատապարը» (ստրիպտիզ) ընդհանրապես շպրտել մի կողմ: «Սահմանափկման […]

Ահաբեկչական խմբերը Սիրիայում կարող են ակտիվանալ.արաբագետ

«Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը շատ տարօրինակ է: Նույնիսկ կարելի է ասել, որ իրավիճակը նախորդ տարիներին ավելի կայուն էր, քան հիմա»,-այսօր՝ ապրիլի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը: Քոչարյանը ընդգծեց, որ Սիրիական հակամարտության պատմության մեջ վերջին տարիներին ստեղծվել է իրավիճակ, երբ ռեալ վտանգ կա՝ գերտերությունների կողմից ռազմական ուժի […]

«Սա դրդված քայլ էր առ այն, որպեսզի կարողանանք հասկանալ Հայաստանում տիրող իրավիճակը»

«Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը , արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ակցիա անցկացրին՝ վառելով գունավոր ջահեր նիստերի դահլիճում: Ակցիայից հետո ելույթո ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր և «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը: «Սա դրդված քայլ էր առ այն, որպեսզի կարողանանք հասկանալ Հայաստանում տիրող իրավիճակը, և […]

Ականատես ենք լինում մի երևույթի, որը հրդեհի վտանգի է ենթարկում ԱԺ շենքը. Բաբլոյան

Այն բանից հետո, երբ Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ակցիա անցկացրին՝ վառելով գունավոր ջահեր նիստերի դահլիճում, արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը. «Մենք այս պահին քննարկում ենք մի նախագիծ, որը նպատակ ունի պաշտպանել քաղաքացիներին, նրանց անդորրը, բայց հիմա ականատես ենք լինում […]

Շոուն չստացվեց. Շարմազանովը՝ «Քաղաքացիական պայմանագրին»

Այն բանից հետո, երբ Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ակցիա անցկացրին՝ վառելով գունավոր ջահեր նիստերի դահլիճում, նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը առաջարկեց ընդմիջում վերցնել: «Ի՞նչ ընդմիջում, պարո՛ն Գորգիսյան, դուք, ձեր խմբակցությունը: Պարզապես թող հանրությունը որոշի՝ ով ինչով է  զբաղված պառլամենտում»,-Գորգիսյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ […]

ԱԺ նիստերի դահլիճը գունավոր ծուխ կապեց. ակցիա խորհրդարանի դահլիճում (տեսանյութ)

Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ակցիա անցկացրին: «ՀՀ ազատ քաղաքացիներ, եկել է պահը երբ մենք կարող ենք կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանությանը և կերտել մեր երազանքների Հայստանը, դրա համար անհրաժեշտ է ապրիլի 13-ին, ժամը 18:30 գալ Ազատության […]

Ինչ կասի «Ծառուկյան»-ը Սերժ Սարգսյանին

Առաջիկա օրերին «Ծառուկյան» խմբակցությունը նիստում կորոշի՝ ինչպես քվեարկել վարչապետի թեկնածության քվեարկության ժամանակ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ «Կլինի քննարկում, և կկայացվի վերջնական որոշում, և մենք կհրապարակենք մեր որոշման մասին», -ասաց Էնֆիաջյանը։ Հարցին, թե հնարավոր է «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկի ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին, այսինքն՝ Սերժ Սարգսյանին, էնֆիաջյանը պատասխանեց. […]

Որոնք են եղել Սերժ Սարգսյանի ձեռքբերումները

«Ես խմբակցության կազմում եմ, դեռ խմբակցությունն իր վերջնական որոշումը չի կայացրել, պարոն Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ խմբակցության յուրաքանչյուր անդամի կարծիք հաշվի է առնվելու»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ՀՀԿ-ում քննարկվել է, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետի թեկնածուն, ինչի մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Կարեն […]

Մի շարք արգելքներ ժամանցի վայրերի համար

Հեստապարային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների ու սաունաների տեղակայման համար սահմանափակումներ կլինեն: Այս որոշումը քննարկվում է խորհրդարանում: Հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ  Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նպատակն է կանոնակարգել հասարակական կյանքը, սահմանել այն ծառայությունների տեսակը, որոնք սահմանափակման ենթակա են: Որոշների տեղեկայման համար սահմանափակումներ կինեն, իսկ որոշների համար գիշերային ժամերին լռություն պահպանելու պահանջ կդրվի: […]

Առաջարկվում է փոփոխություն լսումների հրավիրման դեպքում

Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Նախագիծը ներկայացրել են Գալուստ Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Հակոբ Բեգլարյանը, Կարինե Աճեմյանը, Ալիկ Սարգսյանը, Մուրադ Մուրադյանը և Ռուզաննա Մուրադյանը: Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը նշեց, որ առաջարկում են որոշման հավելվածի 88-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ լսումների հրավիրման մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի