03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ես չեմ կիսում այդ կարծիքը ու կարող եմ դրան հակադրել բազմաթիվ պաշտոնական տեսակետներ. Շարմազանովն՝ Freedom House-ի զեկույցից

Աժ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը  համաձայն չէ, որ Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ: Նա չի կիսում Freedom House-ի եզրակացությունը: «Ես չեմ կիսում այդ կարծիքը ու կարող եմ դրան հակադրել բազմաթիվ պաշտոնական տեսակետներ, թե Եվրոպական Միությունից՝ տիկին Մոգերինիից, պարոն Յագլանդից, ԵԽԽՎ մեր գործընկերներից, Միացյալ Նահանգների դեսպանից, որոնք նշում են, որ երբեք Հայաստանն այսքան մոտ չի եղել Եվրոպական Միությանը, որքան այսօր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Եվրոպական Միությունը ժողովրդավարական արժեքների ջատագով է, և, դժվար թե, դեպի ավտորիտար գնացող պետությունը մոտ լինի Եվրոպական Միությանը:

Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցում՝ անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ, այս անգամ էլ Հայաստանը որակվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն, որը փորձում է քողարկել ավտորիտարիզմը, սահմանափակ հարգանք է տածում ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ և անգամ նվազագույն չափով չի համապատասխանում ընտրությունների վրա հիմնված ժողովրդավարության չափանիշներին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ