24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հնչակները փորձել են ծաղիկներ «նվիրել» Արամ Հարությունյանին. մանրամասներ/տեսանյութ/

Հնչակյան կուսակցության երեք անդամներ երեկ` ապրիլի 10-ին գնացել են Ազատության հրապարակ և փորձել ծաղիկներ «նվիրել» հացադուլ հայտարարած քաղաքական գործիչ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին: Այս մասին Արամ Հարությունյանը մանրամասնեց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: Մանրամասները` տեսանյութում:

ՀՀԿ-ն դեռ չի քննարկել փոխվարչապետերի թեկնածուների հարցը (տեսանյութ)

ՀՀԿ-ում չեն քննարկել առաջին փոխվարչապետի ու երկու փոխվարչապետերի թեկնածության հարցերը. ՀՀԿ ԳՄ նիստից ՀՀԿ փոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Բոլոր այդ հարցերին ժամանակ կունենանք անդրադառնալու, խորհրդի նիստին կքննարկենք այդ հարցը, այս պահին մենք միայն պետք է ներկայացնենք ԱԺ վարչապետի թեկնածուին»,-ասաց նա: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ փոխվարչապետերի հարցը կքննարկեն հետագայում: Նախարական պորտֆելների հարցը ևս, ըստ նրա, […]

«Քաղաքացիական պայմանագիրն» այսօր իր խմբակցությունում փոքրամասնություն է. Շարմազանով (տեսանյութ)

«Սա չի նշանակում, որ «Հանրապետականում» այլ գործիչներ չկան, բայց լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է»,-քիչ առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ավելի վաղ նա հայտարարեց, որ կուսակցության գործադիր մարմինը քննարկել է ու միաձայն որոշել է, որ վարչապետի իշխանական թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու: ՀՀԿ-ն, ըստ Շարմազանովի, […]

Բացի Սերժ Սարգսյանից այլ անուն չի էլ եղել. ՀՀԿ-ն հայտարարեց (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: ԱԺ փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց՝ նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին կուսկացության ԳՄ անդամներն ամփոփել են և կարծիք են հայտնել Սարգսյանի 10 տարվա կառավարման վերաբերյալ, որոնք, ըստ նրա, մարտահրավերներով լի են եղել, նաև պետականաշինության, անվտանգության ամրապնդման տարիներ են եղել: «Դժվար է գնահատել […]

Այնքան ենք դառնալու, որ թողնեք էս հոտած կառույցը ու միանաք ՀՀ քաղաքացուն. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը ՀՀԿ գրասենյակի մոտ դիմելով ոստիկաններին ասաց, որ իրենց պայքարը ոստիկանների դեմ է: Նա հորդորեց նախաձեռնության անդամներին չտրվել որևէ սադրանքի: «Մենք այնտեղ ենք, որ ՀՀԿ-ն իմանա, որ մենք ամսի 13-ից հետո էլ ավելի ենք շատանալու, այնքան ենք դառնալու, որ թողնեք էս հոտած կառույցը ու միանաք ՀՀ քաղաքացուն»,-ասաց նա: Դավիթ Սանասարյանն […]

Նախագահն ընդունել է Շառլ Ազնավուրի որդուն

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ՝ Քրիստինա Սարկիսյանի հետ: Նա նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել Շարլ Ազնավուրի շնորհավորական ուղերձը, որում ասված է. «Իմ անկեղծ շնորհավորանքը եւ ջերմ մաղթանքն եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Ձեր մեծ […]

ՀՀԿ գրասենյակի մոտ գունավոր ֆայերներ պայթեցրին /ֆոտո, տեսանյութ/

Քիչ առաջ «Հանուն Հայաստան պետության» շարժման անդամները եւս միացան «Մերժիր Սերժին» շարժման անդամներին։ Նրանք դիմում են նաեւ ոստիկաններին, ասելով՝ դու էլ ես հայ, միացիր։ Այստեղ է նաեւ գունավոր ֆայերներ պայթեցրին, օդն ամբողջությամբ վարդագույն ներկով պատվեց։

«Ժողովրդին միայն Նիկոլ Փաշինյանը կարող է մոբիլիզացնել».քաղտեխնոլոգ/տեսանյութ/

«Ժողովրդին միայն Նիկոլ Փաշինյանը կարող է մոբիլիզացնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Կարեն Քոչարյանը ընդգծում է, որ բոլոր ըննդիմադիր շարժումների համեմատությամբ Փաշինյանը քաղաքական է: «Դա կերևա ապրիլի 13-ից սկսած, երբ Նիկոլը մտնի հրապարակ» Մանրամասները՝ տեսանյութում:

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները ՀՀԿ գրասենյակի մոտ են /ֆոտո,տեսանյութ/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է գործադիր մարմնի նիստը։ Նշենք նաեւ, որ քիչ առաջ այստեղ ժամանեցին «Մերժիր Սերժին» քաղաքացիական շարժման նախաձեռնության անդամները, ովքեր պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Սակայն նրանք չեն կարողանում շատ մոտենալ շենքին, քանի որ այստեղ են բազմաթիվ ոստիկաններ, ովքեր նրանց թույլ չեն տալիս շատ մոտենալ շենքին։  Նրանք բարձրախոսով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի