25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մենք հետ գնացինք դեպի ֆեոդալիզմ»

«Բարգավաճ արևմուտքից մենք ընտրեցինք հետամնաց Եվրասիական տնտեսական միությունը, իսկ այդ կառույցի կազմում գտնվող երկրներում ժողովրդավարության մակարդակը պարզ է, նրանք իշխանությունը չեն հանձնում:  Հայաստանի նոր սահմանադրությունը ճիշտ նույնն է,  ինչ Ռուսաստանի ավտոնոմ մարզերի սահմանադրությունը», –   այսօր լրագրողների հետ հանդիման ընթացքում այսպիսի տեսակետ հանտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր  Ազատ Արշակյանը։

Ըստ բանախոսի ՝    մենք ինքներս մեր սահմանադրությունը իջեցրինք՝  հասցնելով Ռուսաստանի ավտոնոմ մարզերի մակարդակին:

«Մենք հետ գնացինք դեպի ֆեոդալիզմ։  Նազարբաեւը, Լուկաշենկոն, Պուտինը, դրանք հետադեմ ֆեոդալներ են: Հայաստանից հանած հանրապետականներին, Հայաստանն առաջադեմ, ժողովրդավարություն սիրող երկիր է», –   ասաց բանախոսը։

Նա    գնահատեց նաև ՀՀԿ-ի աշխատանքը։

 «Եթե կա արտագաղթ, ապա , միանշանակ, տնտեսական աճի մասին խոսք լինել չի կարող:
Մյուսը՝ տարածքների կորուստն է։ Ես ինձ դժբախտ եմ զգում այդ կորուստների համար։ Հանրապետականները մեր գլխին մեծ դժբախտություն բերեցին», –   ասաց Ազատ Արշակյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ