19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ապրիլի 12-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նիստին մասնակցել են նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարները:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի հաջորդ լիագումար նիստերը կանցկացվեն Երեւանում՝ հոկտեմբերի 29-30-ը:

ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ խորհրդի Մինսկի նստաշրջանի արդյունքները, կազմակերպության պատասխանատվության գոտում իրադրության եւ արդի ժամանակներում հավաքական անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու միջոցներին, 2018 թվականին ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին, ՌԴ նախագահի ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությամբ ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների մասնակցությանը, ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների համապատասխանեցման եւ ներդաշնակեցման հարցում 2016-2020թթ. ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն վերաբերող, օրակարգային այլ հարցեր:

«ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին (22-23 փետրվարի 2018, Վիեննա) ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների մասնակցության արդյունքների եւ ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին ընդառաջ (7-11 հուլիս, 2018 թ, Բեռլին) կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների գործողությունների համակարգման վերաբերյալ» հարցը քննարկման է ներկայացրել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ