27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ժնև

Հայաստանի արտգործնախարարը ելույթ կունենա ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Փետրվարի 27-ից 28-ն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ժնև՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով։

Ստամբուլում հայկական և այլ այլալեզու մամուլը ներկայացնող ցուցահանդես է բացվել

Ստամբուլի «Դեպո» ցուցասրահում բացվել է «1990թ․-ից մինչև այսօր․ Ստամբուլի բազմալեզու մամուլը»  խորագրով նոր ցուցահանդես։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Ստամբուլի Բիլգի համալսարանի նախաձեռնությամբ և Ստամբուլում Շվեդիայի դեսպանատան, «Anadolu Kültür» մշակութային հիմնադրամի աջակցությամբ։ Ցուցահանդեսում տեղ են գտել հայկական «Ժամանակ» օրաթերթը, համշենահայ համայնքի կողմից հրապարակվող «Գոռ» ամսագիրը, քրդերեն «Roza» ամսագիրը, ավելի քան քառորդ դար գոյություն ունեցող քրդական «Nûbihar» ամսագիրը, […]

Ինչպիսին կլինեն հայ-ռուսական հարաբերությունները Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո

Առաջին  հայացքից  հարցադրումը  կարող  է  տարակուսանք  առաջացնել: Նախ,  ինչո՞ւ է  շեշտը  դրվում  միայն  ռուսական  ընտրությունների  գործոնի  վրա,  չէ՞  որ  ապրիլին փոխվելու  է  նաեւ  Հայաստանի  կառավարման  համակարգը,  եւ  երկրորդ, մի՞ թե  պարզ  չէ,  որ  ռուսաստանյան ընտրություններում  ամեն  ինչ  կանխորոշված է:    Մենք այս  խնդրին  մոտենում  ենք  փորձագիտական  տեսանկյունից եւ փորձելու  ենք  հաշվի չառնել բոլոր  ձեւական ու հուզական  […]

Թուրքիայի պահանջով Չեխիայում քուրդ գործիչ է ձերբակալվել

Փետրվարի 25-ին Պրաhայում կալանավորվել է Թուրքիայի կողմից ահաբեկիչ համարվող  Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) նախկին  համանախագահ Սալիհ Մուսլիմը։   Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարությունն այժմ նյութեր է  պատրաստում քուրդ քաղաքական գործչի արտահանձնման համար։   Թուրքիան փետրվարի 13-ին Սալիհ Մուսլիմին ընդգրկել էր հետախուզման մեջ գտնվող  հանցագործների «կարմիր ցուցակում»: Թուրքիան 4մլն թուրքական լիրա (մոտ 1մլն […]

Արմեն Սարգսյանը Լիբանանահայերի հետ քննարկել է հրատապ հարցեր

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ քաղաքական  կուսակցությունների` ՀՅԴ, ՍՀԴԿ, ՌԱԿ ղեկավարներին, Լիբանանի խորհրդարանի և կառավարության հայազգի անդամներին։ Հանդիպման ընթացքում ծավալված շահագրգիռ երկխոսության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև հայապահպանությանն առնչվող հրատապ մի շարք հարցեր։ Ա. Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների […]

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փակվել է՝ ի նշան բողոքի

Քրիստոնեության սրբագույն կոթողներից մեկը՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փակել է դռները՝ ի նշան բողոքի։ Եկեղեցու երեք՝ Հայ Առաքելական Եկեղեցու, Հռոմի Կաթոլիկ եկեղեցու և Հույն Օրթոդոքս եկեղեցու առաջնորդները այսպիսով բողոքում են Իսրայելի Կնեսետի օրակարգում ընդգրկված մի օրենքի նախագծի դեմ, որով նախատեսվում է, որ Իսրայելի կառավարությունը կարող է կոնֆիսկացնել եկեղեցապատկան հողերը։ Սուրեն Սարգսյանի Ֆեյսբուքի էջից

Մոսկվայից զիջումներ կորզելը Բաքվի համար կարող է դառնալ տեխնիկայի հարց

Ինչպիսին  կլինեն  հայ-ռուսական  հարաբերությունները  Ռուսաստանի  նախագահական  ընտրություններից  հետո Առաջին  հայացքից  հարցադրումը  կարող  է  տարակուսանք  առաջացնել: Նախ,  ինչո՞ւ է  շեշտը  դրվում  միայն  ռուսական  ընտրությունների  գործոնի  վրա,  չէ՞  որ  ապրիլին փոխվելու  է  նաեւ  Հայաստանի  կառավարման  համակարգը,  եւ  երկրորդ, մի՞ թե  պարզ  չէ,  որ  ռուսաստանյան ընտրություններում  ամեն  ինչ  կանխորոշված է:    Մենք այս  խնդրին  մոտենում  ենք  փորձագիտական  տեսանկյունից եւ […]

«Մինչև Սումգայիթի դեպքերին իրական գնահատական չտրվի, այդ տրավման չի վերանա» (տեսանյութ)

Այսօր լրանում է Սումգաիթյան ջարդերի 30 տարին: «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը նկատեց, որ հենց այդ քաղաքն ընտրվեց, քանի որ հայերն այստեղ շատ-շատ էին: «Սա առաջին հերթին շանտաժ էր ամբողջ հայ ազգին, որ դուք Արցախում մեծամասնություն եք կազմում և այսօր փորձում եք ինչ-որ գործողություններ կատարել, բայց Ադրբեջանի թիկունքում կա Սումգայիթի նման քաղաք, որտեղ […]

Շատ լավ տեղյակ եմ՝ ինչ է կատարվում ՀՀ-ում. Արմեն Սարգսյան

ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի համար անակնկալ չի եղել ՀՀ նախագահի առաջարկը: «ՀՀ նախագահի առաջարկությունն ընդունելուց առաջ իմ շնորհակալությունը հայտնեցի. ցանկացած հայի համար նման առաջարկը մեծ պատիվ է, բայց հարկ կար հստակ իրավիճակը գնահատելու, մտածելու, խորհելու»,-«Ազատության» եթերում ասել է նա: «Մի քանի շաբաթ առաջ ալեգորիկ ձևով նույնիսկ փորձեցի կարծիք հայտնել, որ հստակ տարբերություն […]

«Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանին

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկի ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: «Ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, նա Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք եղել է մեր վարչապետը, նա բացի պատգամավորներից, հասարակական կազմակերպություններից, կրթական, տնտեսական, գիտական, բոլորի հետ հանդիպել է՝ ներկայացնելով, որ ինքը արտագաղթը պետք է դադարեցնի, ներգաղթ սկսի»,-խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանն ասել է Գագիկ Ծառուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված