21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քրիստոնեական կառույցների վրա հարձակումներ իրականցնողներն արդյո՞ք կպատժվեն. Գարո Փայլանը՝ Թուրքիայի ՆԳՆ-ին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մարտի 6-ին Տրապիզոնում գտնվող Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման հարցով դիմել է երկրի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: Նախարարին հասցեագրած հարցադրման մեջ Փայլանը, շեշտելով, որ սա վերոնշյալ եկեղեցու վրա հարձակման առաջին դեպքը չէ, եկեղեցին նախկինում էլ է մի քանի անգամ հարձակման […]

Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան. Դատախազություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը մուտքագրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և քննարկվել: Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով, որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու և համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից: «Նիկոլ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ին և 2-ին […]

Մարզպետի մոտ էին

Այսօր` մարտի 13-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզ  են այցելել Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկինը և  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանական  հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովը:   Սևանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը : Հանդիպման մեկնարկին Կարեն Բոթոյանը նախ շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրերին Գեղարքունիքի մարզ այցելելու համար և հավելել, […]

ԱՄՆ պետքարտուղարն ազատվել է աշխատանքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին։ Ինչպես տեղեկացնում է Washington Post-ը, նրան կփոխարինի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն: Թրամփը Թիլերսոնին խնդրել է հեռանալ դեռևս անցած ուրբաթ, ինչի համար էլ վերջինը երկուշաբթի դադարեցրել է իր այցն Աֆրիկա՝ վերադառնալով Վաշինգտոն:

Քրդերը դուրս են գալու Մանբիչից, և այնտեղ տեղակայվելու են թուրք ու ամերիկացի զինվորներ. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պաշտոնական Անկարան և Վաշինգտոնը ձեռք են բերել համաձայնություն, որ քրդերը պետք է դուրս  գան Սիրիայի Մանբիչ քաղաքից, որն այժմ գտնվում է քրդերի վերահսկողության տակ։ Թուրք պաշտոնյայի խոսքերով առաջիկայում՝ մարտի 19-ին, թուրք-ամերիկյան ժողովի ժամանակ ավելի հստակ կկազմվի ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է իրականանա այդ գործընթացը։ Չավուշօղլուն […]

«Սերժ Սարգսյանի քայլերն այդքան պրիմիտիվ չեն, որքան կարող են գնահատվել»

«Սերժ Սարգսյանը բավական երկար ժամանակ ոչ մի հայտարարություն չի անում՝ լինելու է վարչապետ, թե ոչ: Նա չի կարող ասել, որ այո, վերադառնալու է, քանի որ Հյուսիսում, հնարավոր է, որ համաձայն չլինեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Միաժամանակ Սաֆարյանն ընդգծեց, որ եթե Սերժ Սարգսյանն իր ներսում իսպառ […]

Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 13-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությանը` Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ: Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստերի աշխատանքին մաղթել է հաջողություն: Նա վստահություն է հայտնել, որ պատվիրակության […]

Էրդողանը Թուրքիան վերածում է մռայլ բանտի․ Washington Post

Ամերիկյան «Washington Post» թերթը գլխավոր նյութով անդրադարձել է Թուրքիային և Էրդողանի ռեժիմին։ Թերթը հիշեցնում է, որ 23 թուրք լրագրողներ «Twitter»-ում կատարած հրապարակումների պատճառով մեղադրվել են ահաբեկչական խմբավորման անդամներ լինելու մեջ և դատապարտվել 2-7 տարվա ազատազրկման։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ներքո մեկ tweet-ը վերածվում է հանցանքի, իսկ խնդրահարույց ժողովրդավարությունը՝ բռնապետության։ Երկիրը, որ դանդաղ, բայց […]

Հայաստանում կան մարդ-նախարարություններ. տնտեսագետը մանրամասնեց/տեսանյութ/

«Ես միշտ իմ պարտքն եմ համարել աջակցել ՀՀ կառավարությանը և վարչապետին: Ես որոշ ծրագրեր եմ ներկայացրել, որոնցից մի մասը ընդունվել է: Պետք է նշեմ, որ ես դժգոհ եմ թիմային աշխատանքից: Կարծում եմ, որ Հայաստանի հանրապետությունում 18 նախարարությունը մեծ շռայլություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Մանասերյանի խոսքով՝ այդ նախարարությունների կեսը փակվելու դեպքում […]

Թուրք-քրդական բախում Բայազետում

Թուրքիայի Աղրը նահանգի Դողուբայազետ (Բայազետ) շրջանում քուրդ զինյալների կողմից տեղադրված պայթուցիկի հետևանքով սպանվել է 1 թուրք պայմանագրային զինծառայող։ Պայթուցիկը գործի է դրվել այն պահին, երբ ճանապարհով անցնելիս է եղել թուրք զինվորներին տեղափոխող ավտոբուսը։  Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ դրանից հետո «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրք զինվորների միջև բախում է տեղի ունեցել, որի հետևանքով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի