31 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էրդողանը կոչ է արել սահմանափակել կանանց դեմ բռնությունների մասին հրապարակումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով խորհրդարանում, կոչով դիմել է զանգվածային լրատվության միջոցներին: Ընդդիմադիր մամուլն այդ կոչը բնութագրել է որպես հրահանգ: Ինչպես հայտնում է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը, Էրդողանը լրատվամիջոցներին հրահանգել է սահմանափակել կանանց դեմ ուղղված բռնությունների, հալածանքների և հատկապես բռնաբարությունների մասին հրապարակումները։ Նա նշել է, որ կանանց դեմ գործադրվող բռնության դեպքերը հանրության շրջանում […]

«Կինը պիտի կարողանա այնքան ինքնուրույն լինել, որ թույլ չտա, որ իրեն կառավարեն»

Երևանի ավագանու «Ելք»  խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կարծում է, որ կանանց ներկայացվածությունը քաղաքական դաշտում բերում է քաղաքական հանդուրժողականության: «Տղամարդիկ հենց տեսնում են, որ ուժները չի պատում, մենք էլ տղամարդկային հասարակություն ենք, նրանց հաջողվում է ավելի առաջ գնա»,-նշեց նա: Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը հավելեց, որ Հայաստանում քաղաքականության մեջ կա կանանց երկու տիպի ներգրավվածություն՝ առաջինը կոնյուկտուրայինն է, երկրորդը՝ […]

Հայկական հարցերով հանձնախմբի կոչը՝ Կոնգրեսին

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը Ներկայացուցիչների պալատում ստորագրությունների համար շրջանառության մեջ դրված նամակով կոչ է արել Սենատի արտաքին օգնության համար հատկացումների հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և ենթահանձնաժողովի անդամ Նիտա Լոուեին 2019 ֆինանսական տարում աջակցել Արցախի և Հայաստանի համար 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին: Այդ մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA): «Մենք ցանկանում ենք շնորհակալություն […]

Եթե կա Վազգեն Սարգսյանի անունով երկու փողոց, մեկը Վիլսոնի անունով կարելի է կոչել. Փոստանջյան

«Դեռ մի տարին չի լրացել՝ մեր մուտքը քաղաքապետարանում տոնելու, բայց այս ընթացքում ինչ մենք մեզ պատվիրակել էինք ՝ կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքն աղբից մաքրել, մենք իրացնում ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ քաղաքապետարանը պետք է բաց լինի քաղաքացիների առջև, ու նրանք պետք է տեսնեն, թե ինչ է […]

«Հնարավոր է, որ հենց Արմեն Սարգսյանով ՀՀ-ում բարեփոխումներ սկսվեն»

«Շատ հնարավոր է, որ հենց Արմեն Սարգսյանով ՀՀ-ում բարեփոխումներ սկսվեն։ Նա 1997 թվականին հեռացվեց ու հիմա հետ է կանչվել։ Նա այս նույն ուժերի կողմից էր հեռացվել, ովքեր քվեարկեցին Արմեն Սարգսյանի օգտին։ Իրականում,  այն ժամանակ ՀՀԿ-ն էր հեռացրել, հիմա էլ փոշմանել են, հետ են կանչել․ նշանակում է ՝ կուրսը կփոխվի, և ՀՀ-ն կշարժվի դեպի դրականը», – […]

Պուտինը բանաստեղծությամբ է շնորհավորել կանանց տոնը /տեսանյութ/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է բանաստեղծական տողերով։ Նա կարդացել է Անդրեյ Դեմենտյեւի «Ես գիտեմ, որ բոլոր կանայք գեղեցիկ են…» բանաստեղծությունը։   «Ուրախ ենք, որ կա այսպիսի հրաշալի առիթ, որ կրկին բարձրաձայնենք ձեր նկատմամբ մեր խորին հարգանքը, ձեր գեղեցկության ու քնքշության նկատմամբ մեր հիացմունքը: Այսօր բոլոր տղամարդիկ ի սրտե ձեզ նվերներ են […]

Պայքարը պետք է ներառի ոչ միայն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հարցը. Փոստանջյան (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դեմ է կոնկրետ մեկ անձի դեմ պայքարին, պետք է համակարգի դեմ պայքարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե պատրաստ է միանալ «Ելք»-ին, «Հանուն Հայաստան պետության ճակատին», որ ուզում են պայքար սկսել նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ, իհարկե, եթե ՀՀԿ-ն նրան առաջադրի այդ […]

Գաղտնի են պահում. Ժողովուրդ

Կառավարությունը փորձում է հնարավորինս գաղտնի պահել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Շվեյցարիա եւ Ղազախստան այցերի համար պետական բյուջեից հատկացված գումարի ամբողջական չափը: Օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու չարտերային չվերթներով իրականացված այս այցերին: Եւ ահա, մեր գրավոր հարցմանն ի պատասխան’կառավարությունից տեղեկացրել են, որ ՇվեյցարիայումՀՀ պատվի­րակության՝ կառավարության աշխատակազմը ներկայացնող անդամների ծախսերի համար բյուջեի՝ արտասահ­մանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցներից […]

Ռուսական զե՞նք, թե՞ ամերիկյան պատժամիջոցներ. ԱՄՆ-ը բաց թողեց դուռը Հայաստանի համար. Ժամանակ

Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը  ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները պարունակում են դրույթ, ըստ որի՝ դրանք կարող են տարածվել այն երկրների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք «զգալի քանակությամբ» զենք և զինամթերք ձեռք կբերեն Ռուսաստանից: Սակայն ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի իրավաբանները դեռևս շարունակում են քննարկել այս դրույթի պահանջները, թե կոնկրետ ի՞նչ է […]

Սերժ Սարգսյանի վերջին կետը. ինչու է նա լռում. Ժամանակ

Ռուսական պատվիրակությունը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը Ցյուրիխում էր եւ այդպիսով իր անուղղակի գնահատականը տվել է գործընթացին, հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան՝ նշելով, որ ՌԴ-ն կարեւոր է համարում հարաբերությունների կարգավորումը՝ ի շահ երկու երկրների, եւ ամեն ինչ արել է այդ նպատակի համար: Իհարկե, ենթադրվում է, որ Զախարովան նկատի ունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի