25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետին շնորհավորել են Եվրոպական խորհրդի նախագահը և Եվրահանձնաժողովի նախագահը

Վարչապետ Սերժ Սարգսյանին համատեղ շնորհավորական ուղերձ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ցանկանում ենք շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները ամրապնդվել են 2017թ. նոյեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և անցած փետրվարին ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի ստորագրմամբ:

Ակնկալում ենք շարունակել Ձեզ հետ համագործակցությունը Ձեր նոր պաշտոնում, մասնավորապես նոր Համաձայնագրի իրականացման, ներառյալ՝ ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այս համատեքստում, մենք հավատացած ենք, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կանեն հարգելու քաղաքացիների՝ հավաքների ազատության իրավունքի իրացումը խաղաղ եղանակով և օրենսդրությանը համապատասխան:

Վերջում, մենք ապավինում ենք Ձեր շարունակական դրական ներգրավվածությանը Արևելյան գործընկերության շրջանակներում, ինչպես նաև մեր ընդհանուր ջանքերին՝ միտված անվտանգության, կայունության, ժողովրդավարության և բարեկեցության ամրապնդմանը Հայաստանում, ինչպես նաև ողջ տարածաշրջանում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ