31 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ-ը անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի և Հայաստանի միջև ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը։ Նա ասել է, որ Ռուսաստանը ելնում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման կարևորությունից, որը բխում է երկու երկրների շահերից։ «Ռուսական պատվիրակությունը գտնվել է Ցյուրիխում և ակտիվորեն մասնակցել է արձանագրությունների պատրաստման գործընթացին։ Մենք գնահատական ենք տվել այս […]

Մի քիչ տանդ նստիր, թող մենք էլ շունչ քաշենք. թուրք քաղաքական գործիչը՝ Էրդողանին

Թուրքիայում  նորաստեղծ ընդդիմադիր «Iyi partisi» կուսակցության ղեկավար տիկին Մերալ Աքշեները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել ավելի քիչ խոսել, իսկ թուրքական իշխանություններին մեղադրել է այն բանում, որ պետական քաղաքականության մեջ գոյություն չունի կանանց և տղամարդկանց իրավահավասարություն: Դիմելով Էրդողանին` թուրք կին քաղաքական գործիչն ասել է.  «Այ ընկեր, մի քիչ լռիր։ Մի քիչ էլ ընտանիքիդ ժամանակ հատկացրու։ Ի՞նչպարտադիր է ամեն ինչի մասին խոսես։  Պետք չէ ամեն անգամ մատ թափ տալ։  Միքիչ էլ  տանդ նստիր, թող մենք էլ շունչ քաշենք, Թուրքիան էլ։ Դու բղավում էիր, թեօսմանյան ապտակ ենք տալու։ Մինչդեռ երբ ԱՄՆ պետքարտուղար Թիլլերսոնը եկավԹուրքիա, գողեգող խոսեցիք»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի հրամանատարը հայտարարել […]

«Ո՞ր ամերիկացի ներդրողն է եկել, ու իշխանություններն այնպես են արել, որ գնացել է»

 «Եթե նման խնդիրներ կա, բնականաբար, այդտեղ մեղավորությունն իշխանությանն է: Եթե այդ կոռուպցիան կա, եթե Ամերիկայի դեսպանը գիտի կոռուպցիայի տեղը, թող ասի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով ԱՄՆ դեսպանի հայտարարությունից՝ կոռուպցիայի վերաբերյալ: Պատգամավորը, խոսելով այն մասին, որ ամերիկացի ներդրողները ՀՀ-ը չեն գալիս, ասաց. «Ամերիկացի ներդրողները, բնականաբար, չեն գա այստեղ, […]

Պետք չէ Թուրքիայից սպասել դիվանագիտական պատասխան արձանագրությունների հարցով․ Մահչուփյան

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, պոլսահայ լրագրող և գրող Էթյեն Մահչուփյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական անձանագրությունների չեղարկմանը, ասաց. «Սարգսյանի կողմից արձանագրությունների չեղարկումը Թուրքիայի կողմից դրական կամ բացասական որևէ հակազդեցություն չի առաջացնի: Արձանագրություններն առանց այդ էլ չէին գործում ու սպասելիքներ էլ չկային: Այդ պատճառով չպետք է սպասել, որ Թուրքիան որևէ դիվանագիտական պատասխան կտա այս […]

Նախագահը ընդունել է Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Լիոնի քաղաքապետին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակությանը Երևանում՝ Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Ժորժ Կեպենեկյանին Լիոնի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել բազում հաջողություններ։ Նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիայում մեր հայրենակցի հաջողությունները հայաստանցիները համարելու են նաև […]

Արա Բաբլոյանը ցավակցել է

«Ընդունեք խորին ցավակցություններ Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Մենք կիսում ենք ձեր վիշտը եւ կարեկցում զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով նրանց համբերություն եւ տոկունություն»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական հեռագրերում: 

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Լիոնի քաղաքապետին

Մարտի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը ողջունեց Լիոնի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը Երևան և գոհունակությամբ ընդգծեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ քաղաքապետ Կեպենեկյանի անձնական ներդրումը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժորժ Կեպենեկյանը նշեց, որ Լիոնը պատրաստ է գործնական ծրագրերի միջոցով […]

Սոցիոլոգը՝ ապագա վարչապետի մասին

Սոցիոլոգ Ահարոն ադիբեկյանը վստահ է ՝ կունենանք երկու իշխանական ազդեցության կենտրոն՝ մեկը գործադիր ուժի կրող վարչապետը, մեկը՝ քաղաքական հզորության կրող Սերժ Սարգսյան: «Եվ խնդիրը կլինի՝ ոնց իրենք պետք է համագործակցեն, որ ոչ թե մեկը մյուսի նկատմամբ արգելակման ֆունկցիա կատարի, այլ՝ աջակցող լինի», – ասաց Ադիբեկյանը: Բանախոսը շեշտեց՝ վարչապետի դերակատարության խիստ բարձրացումը հիմա բերում է վարչապետի […]

Բակո Սահակյանը ընդունել է Կասպրշիկին եւ քննարկել շփման գծում տիրող վիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկու երկրի նախագահները քննարկել են վերջին զարգացումները Սիրիայում, մասնավորապես Արևելյան Գութայում: Էրդողանը Պուտինին տեղեկություններ է հաղորդել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների վերաբերյալ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի