21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փայլանը քննադատել է Էրդողանին «Գորշ գայլերի» նշանը ձեռքով ցույց տալու համար

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Վերջինս  Մերսին քաղաքում տեղի ունեցած իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ ցույց է տվել թուրքական ծայրահեղական խմբավորման ՝ «Գորշ գայլերի» նշանը։ Նշենք, որ «Գորշ գայլերի»-ի քաղական թևը հանդիսանում է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP)  կուսակցությունը, որն այժմ համագործակցում […]

Արմեն Սարգսյանից ակնկալիքները մեծ են. Թաթուլ Մանասերյան/տեսանյութ/

«Պետք է բարձր գնահատել երկրի նախագահի ընտրությունը, որովհետև հրավիրվել է մի մարդ, որը լուրջ կենսագրություն ունի: Ունի կապեր աշխարհում, որ կներդնի երկրի զարգացման համար»,-այսօր՝ մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր,ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանը: Մինասյանի խոսքով՝ ընտրության արդյունքները սպասելի էին և այս բարձր տոկոսով ընտրությունը դառնալու է չափորոշիչ երկրի նախագահի համար: […]

«Ի վերջո, ի՞նչ է դա իրեն տալու»

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր համար շատ կարևոր է քաղաքական պայքարի ոչ բռնի ձևը։ Բռնության կոչեր, բնականաբար, ոչ մի քաղաքական գործիչ չի անի՝ բացառությամբ երևի Շանթ Հարությունյանի, սակայն մարդու վարքաբանությունից, քաղաքական գործելաոճից մենք կարող ենք դատել՝ նա կողմնակից է աժիոտաժված քաղաքականության, թե ոչ։ Փաշինյանը, համենայն դեպս, իր հարցազրույցներում ու հանրային քաղաքականության […]

Ինչ են խոսել Կարեն Կարապետյանն ու Լիբանանի վարչապետը

Կարեն Կարապետյանի և Սաադ Հարիրիի ելույթները՝ ՀՀ վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ   Լիբանան պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ի երեկոյան մասնակցել է Լիբանանի վարչապետ  Սաադ Հարիրիի անունից ՀՀ վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքին: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում նշել է. «Լիբանանի Հանրապետության հարգարժան պարոն վարչապետ, հարգելի՛ ներկաներ, Ցանկանում եմ կրկին […]

Հայաստանն անցնում է նոր ռեժիմի. Ժամանակ

Ում ուզենք կնշանակենք վարչապետ, իրենց ինչ գործն է, Lragir-ի հետ զրույ­ցում ասում է ՀՀԿ խոսնակ Էդուսւրդ Շարմազանովը՝ ի պատասխան Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակ­վելու հնարավորության դեմ ընդդիմադիր մի շարք ուժե­րի հրապարակային, հանրահավաքային պայքարի հավանականության: Հայաստանում այս խնդրի շուրջ ստեղծվել է իրավիճակ, որն, ըստ էության, անհեթեթ, աբսուրդային է թե’ դասական քաղաքագիտության, թե’ նաեւ հայաստանյան «ռեալպոլիտիկի», թե’ նույնիսկ […]

Հրայր Թովմասյանի հարցն՝ առաջիկա քառօրյա նիստին

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուի համար առաջադրել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանին, որն օրերս հրաժարական տվեց պատգամավորությունից՝ ՍԴ անդամ ընտրվելու համար, հետո նախագահ Գագիկ Հարությունյանին փոխարինելու հեռանկարով: Հարությունյանը, հիշեցնենք, գլխավորելու է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդը:  Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը խորհրդարանում տեղի կունենա գործող կարգով, քանի որ նոր Սահմանադրության անցումային դրույթները […]

Սերժ Սարգսյանը «կախեց» Հրայր Թովմասյանին օլիգարխիայի գլխին. Ժամանակ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուի համար առաջադրել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանին, որն օրերս հրաժարական տվեց պատգամավորությունից՝ ՍԴ անդամ ընտրվելու համար, հետո նախագահ Գագիկ Հարությունյանին փոխարինելու հեռանկարով: Հարությունյանը, հիշեցնենք, գլխավորելու է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդը: Հրայր Թովմասյանի առաջադրումը ՍԴ նախագահի պաշտոնին այդպիսով ամենեւին անսպասելի կամ անակնկալ չէր: Թովմասյանը համարվում է […]

Վախճանվեց դատավորը. Վանո Սիրադեղյանի հետ վերջին զրույցը. Հայկական Ժամանակ

Օրերս վախճանվեց հայ իրավագիտության լավագույն ներկայացուցիչներից մեկը՝  Ռազմիկ Սարիբեկի Թովմասյանր. այն անձնավորությունը, որին վիճակվել էր վարել Վանո Սիրադեղյանի դատաքննությունը: Դատավարությունն ի սկզբանե արդեն նախապայմանավորված էր վերադասի կողմից, որպեսզի անպայման դատախազը (Աղվան Հովսեփյանի մասին է խոսքը) գա Ազգային ժողով՝ անձեռնմխելիությունից զրկելու Վանո Սիրադեղյանին, իսկ դատարանն այնուհետեւ պետք է տրամաբանորեն շարունակեր այդ նույն վտանգավոր խաղը անպայման դա­տապարտելով Վանո […]

Բաքվում վրդովված են Արցախի նախագահի այցից ԱՄՆ․ դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Աահակյանի այցը ԱՄՆ խիստ բարկացրել է պաշտոնական Բաքվին: Այս առնչությամբ ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Նշվում է, որ արտգործնախարարությունում Սեկուտային բողոքի նոտա է հանձնվել Արցախի նախագահի՝ Վաշինգտոն այցի առնչությամբ: Պաշտոնական Բաքվին մասնավորապես դուր չի եկել այն փաստը, որ Բակո Աահակյանը […]

Ով ուզում է բացահայտել «Մարտի 1»-ը, պիտի Քոչարյանին տա այս շատ կարևոր և պրիմիտիվ հարցը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն «Ազատության» հետ զրույցում հակադարձել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին՝ շեշտելով, Քոչարյանը փորձում է շեղվել բուն թեմայից, մինչդեռ նա պետք է հստակ պատասխանի կոնկրետ հարցի՝ որտեղի՞ց իրեն այն տեղեկությունը, թե «Մարտի 1»-ին ցուցարարները դուրս էին գալիս մեքենայից հետևից, կրակում զինվորների վրա, ապա թաքնվում»: «Թույլ տվեք չհամաձայնել, որ դա արձագանք է իմ նամակին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի