31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պետք է կարողանան ամեն պահի սառը դատել»

Երեկ՝ ապրիլի 20-ին, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել էր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով, որ երվերնս ներկայացնի՝ ո՞րն է «թավշյա» հեղափոխությունը, ինչո՞վ է տարբերվում մնացած հեղափոխություններից, ի՞նչ քայլեր ու պահանջներ է ենթադրում։

«Եվ խնդրում եմ ցիտես մեր Սահմանադրության այն հոդվածները, որոնց վրա հղումով է բացվելու քաղաքական այս ճգնաժամից դուրս գալու ՕՐԻՆԱԿԱՆ ելքը», – ասված էր Բախշյանի բաց նամակում։
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Անահիտ Բախշյանը նշեց․ «Իմ բաց նամակի   պատասխանն, ինարկե, ամբողջությամբ Նիկոլից չլսեցի, բայց ինքը երեկ արդեն խոսեց քայլերի մասին, որոնք արդեն քաղաքական ծրագիր են ներկայացնում»։

Հարցին՝ իսկ այդ ծրագիրը Ձեզ համոզիչ ու իրատեսակա՞ն է թվում, տիկին Բախշյանը ատասխանեց․ «Պետք է ասեմ՝ իրատեսականությունը կախված է նրանից, թե դիմացի կողմը՝ իշխանությունը, ինչ քայլեր կանի։ Գնդակն արդեն իշխանության կողմում է․ կարևոր է այն, թե իշխանությունն ինչպիսի քաղաքական կամք կդրսևորի ու ինչ քայլեր կանի։ Չեմ կարող պատկերացնել՝ առանց այդ կամքի ինչ իրավիճակ կլինի, չնայած՝ ինքս համաիտ եմ, որ խորհրդարանը պիտի լուծարվի ու այնտեղ պիտի ապահովվի քաղաքական բազմակարծությունը, այլ ոչ թե կայուն մեծամասնություն ձևավորվի։ Ընտրության այն համակարգը որ դրվեց՝ այդ ռեյտինգային կոչվածը, դա չափազանց մեծ վնաս տվեց մեր խորհրդարանում ներկայացված քաղաքական ներկապնակին։ Դա շատ վտանգավոր բան էր, ու պատահական չէ, որ անգամ «Ծառուկյան» դաշինքը նախագիծ բերեց ԱԺ՝ այդ ընտրակարգը վերացնելու հետ կապված, բայց այդ նախագիծը չընդունվեց, քանի որ դա հենարան է, որի վրա քաղաքական մեծամասնությունը կայացավ», – նշեց Անահիտ Բախշյանը։

Վերջինս նշեց՝ վերջին օրերի իրադարձությունները լուրջ ուղերձ են՝ ուղղված իշխանություններին։

«Ես կարդացի, որ Սերժ Սարգսյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ նստել երխոսության սեղանի առաջ։ Դրանք առայժմ բառեր են։ Երխկխոսության հրավերը ևս պիտի իր մեջ օրակարգ պարունակի, պիտի ասվի, թե հասարակական կողմից առաջադրված քայլերի նկատմամբ ինչպիսի հաջորդականություն է տեսնում իշխանությունը և վերջապես պետք է ժամանակացույց առաջարկվի։ Այսինքն՝ այդ քաղաքական երկխոսության ժամանակ սեղանին երկուստեք պիտի դրվի օրակարգ, ու կողմերը պետք է գան կոմպրոմիսի․ սա պահանջում է մեր երկրի անվտանգությունը։ Ես այսօր շատ անհանգիստ եմ», – ասաց Երևանի ավագանու անդամը։

Անահիտ Բախշյանն ընդծեց՝ ինքը հոգով ու սրտով ցուցարարների հետ է, բայց իր ապրած տաիրները, կյանքի փորձը վախ են ներշնչում․ ցուցարարները պետք է ամեն պահի սառը դատել կարողանան, ողջամտության սահմաններում գործեն, որպեսզի Աստված մի՛ արասցե, անդառնալի հետևանքներ, կորուստներ չլինեն։

«Մեր երկրի անվգանգությունն ու կայունությունը շատ կարևոր է, և պարզ չէ, թե այսօր թշնամին ինչ է մտմտում։ Ես չափազանց վախեցա, երբ կարդացի՝ Նիկոլը քաղաքացիներին հրավիրում է ՊՆ՝ երթի։ Հետո, փառք Աստծո, ետ էին կանգնել իրենց որոշումից։ Դա շատ-շատ վտանգավոր է։ Իմ կարծիքով՝ ՊՆ-ի նկատմամբ որևէ քայլ ոչ մեկը չպետք է անի։ Իմ տեսակետից դա աներկբա է․ ես վախ ունեմ», – ասաց տիկին Բախշյանը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ