29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք բոլորով ավարտեցինք սա. Հայկ Մարության

Այսօր առաջին կատակը, որ արեցի, գնացի տուն ու բեղերս թրաշեցի. քիչ առաջ Հանրապետության հրապարակում ելույթում հայտարարեց երգիծաբան Հայկ Մարությանը: «Մեր տղերքին տարան երեկ, մտածում էին, որ ըհը, մի բան կպել ա, պատկերացնում եմ դրանք դեմքը, որ նստած կամպյուտրի դեմը ասում էին՝ ինչքան ա, ինչքան է, իսկ մենք պատասխանեցինք…»,-ասաց նա: Վերջինս նշեց, որ Նիկոլ Փաշինյանն այն […]

Սերժ Սարգսյանի հրաժարականը ժողովրդավարության իրական դրսեւորում է գործողության մեջ. մամուլի խոսնակ

ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականը Հայաստանում ժողովրդավարության իրական դրսեւորում է գործողության մեջ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է արդեն հրաժարական տված Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը: «Սերժ Սարգսյանի հրաժարականը ժողովրդավարության իրական դրսեւորում է գործողության մեջ, եւ դա իրական հայրենասերի համարձակ քայլ էր: Դա կուժեղացնի ժողովրդավարությունը երկրում, սակայն քաղաքական ուժերին իրենց բազմազանության մեջ […]

Այսօրվանից սկսվում է պատմական դարաշրջանը. Շահեն Հարությունյան

Առաջիկայում ունենք բազում անելիքներ, բայց մենք հասել ենք մի բանի՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կայացել է: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը: Շահեն Հարությունյանն իր ելույթւոմ ասաց, որ մենք ցանկանում ենք հզոր երկիր ունենալ: «Այսօր մենք վերականգնեցինք մեր վստահությունը մեր սեփական ուժերի նկատմամբ և հավատն առ հաղթանակ: […]

«Մենք միշտ եղել ենք այս ամենի թիկունքում»․ Էդմոն Մարուքյան

«Բնականաբար ողջունում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- «Ազատության»  հետ հեռախոսազրույցում ասաց «Ելք» դաշինքին անդամակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կատարվածը «միանշանակ հաղթանակ» համարելով: «Որեւէ մեկս 10 օր առաջ չէր կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ»,- ասաց Մարուքյանը, հավելելով՝ իրավիճակի մնացած բոլոր տարբերակները կարող էին տանել «տոտալ արյունահեղության», հետեւաբար՝ Սարգսյանի քայլը «շատ ճիշտ էր»: «Ելք» […]

Աշխատանքի որևէ խափանում չպետք է լինի, և դա պետք է լինի մեր պետականության հասունության ամենակարևոր քննությունը. Կարեն Կարապետյան

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Կառավարության արտահերթ նիստին հանդես է եկել կոչով՝ հորդորելով իր գործընկերներին լինել առավելագույնս զգոն՝ շարունակելով անխափան աշխատանք իրականացնել: Կարեն Կարապետյանի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Հարգելի՛ գործընկերներ, բոլորս շատ լավ գիտենք՝ ինչ է կատարվում մեր երկրում: Մենք մի իրավիճակում ենք, երբ պետք է գտնենք լուծում: Այդ իսկ պատճառով հանձնարարականը և առաջարկը գործադիր […]

Ի՞նչ է սահմանում Սահմանադրությունը վարչապետի հրաժարականի դեպքում

Ըստ Սահմանադրության՝ կառավարությունն այսօր հրաժարական է տալու:  Վարչապետի հրաժարականի դեպքում Հանրապետության նախագահն անհապաղ հրամանագիր է ընդունում Կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Սահմանադրության 158-րդ հոդվածը սահմանում է՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության […]

ՕԵԿ-ը պահանջում է

Կոչ եմ անում անհապաղ ազատել  շարժման բոլոր ակտիվիստներին, այդ թվում ՕԵԿ Սպիտակի կառույցի ղեկավար Նորիկ Քերոբյանին և մեր մյուս տղաներին Վերջին մեկ շաբաթվա “Օրինաց երկիր” կուսակցության խոհեմ քաղաքական հայտարարությունները՝ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ, երաշխավորեցին իրավիճակի խաղաղ և անցնցում հանգուցալուծումը: Ուստի, հայտարարում եմ, որ “Օրինաց Երկիր” կուսակցությունը եղել և մնում է համաժողովրդական շարժման հետ: […]

Հայ Ազգային Կոնգրեսi հայտարարությունը

Հայ Ազգային Կոնգրեսը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին Սերժ Սարգսյանի հրաժարականի և դրան անխուսափելիորեն հետևող՝ քրեա-օլիգարխիկ համակարգի փլուզման կապակցությամբ։ Տարիներ շարունակ մղվող պայքարը վերջապես պսակվեց հաջողությամբ՝ դուռ բացելով երկրում ժողովրդավարության հաստատման համար։ Սա կարևորագույն, սակայն ընդամենը առաջին քայլն է։ Այսօրվանից սկսած բոլորս ապրում ենք այլ Հայաստանում, և նույն հետևողականությամբ և ոգեշնչմամբ մեր հասարակությունը պետք է […]

Բակո Սահակյանը հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Զրույցի քննարկման միակ առարկան եղել է ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից դուրս գալու խաղաղ եւ անկորուստ ճանապարհը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի