29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերը վառել չի լինի. աշխարհահռչակ լողորդը Հանրապետության հրապարակում է

Աշխարհահռչակ լողորդ Շավարշ Կարապետյանը ՌԴ-ից ժամանել եւ միացել է շարժմանը։ Նա ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում : Շավարշ Կարապետյանը հուզված էր: Իր խոսքում նա նշեց. «Այսօր  Ռուսաստանի երիտասարդները ինձ որպես դեսպան են ուղարկել, որ բոլոր երիտասարդները, ուսանողները, աշխատող ժողովուրդը ձեր կողքին են, միասին են»։ «Թող պապանձվի այն մարդու լեզուն, որ կարող է ասել, թե այստեղ ճշմարտություն չկա։ Ճշմարտությունը […]

«Իմ քայլը» շարժման մասնակիցները երթով հասել են Հանրապետության հրապարակ

«Իմ քայլը» շարժման մասնակիցները երթով հասել են Հանրապետության հրապարակ։ Երթը մեկնարկել էր Գարեգին Նժդեհի հրապարակից, անցել Նժդեհի փողոցով, Արշակունյաց պողոտայով, Լուսավորիչ, Իտալիայի, Վազգեն Սարգսյան փողոցներով։ Հանրապետության հրապարակում ժամը 19-ին հանրահավաք է կայանալու։ Փաշինյանը երեկ հայտնել էր, որ հանրահավաքը չափազանց կարեւոր նշանակություն ունի։ Իսկ վաղը առավոտյան ժամը 8-ից Երեւանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները կրկնակի թափով են սկսվելու։ […]

ՀՀ վարչապետի միակ թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել:

Նիկոլ Փաշինյանը երթ է սկսել Գարեգին Նժդեհի հրապարակից

«Իմ քայլը» շարժման առաջնորդ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երթ է սկսել Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից։ Երթն անցնելու է Երեւանի փողոցներով եւ ավարտվելու է Հանրապետության հրապարակում, որտեղ հանրահավաք է կայանալու։ Փաշինյանը երեկ հայտնել էր, որ հանրահավաքը չափազանց կարեւոր նշանակություն ունի։ Իսկ վաղը առավոտյան ժամը 8-ից Երեւանում քաղաքացիական անհնազանդությա գործողությունները կրկնակի թափով են սկսվելու։ Նշենք, որ այսօր […]

Մարգարիտ Եսայանը դժգոհեց, որ Փաշինյանի կողմնակիցները զանգել են, հայհոյել (տեսանյութ)

Անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի՝  ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ հարցուպատասխանի ժամանակ արված այն հայտարարությանը, որ պատրաստ է ցանկացած,  ընդհուպ քրեական պատասխանատվության՝ թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելու համար,  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Դուք ասացիք, որ պատրաստ եք ընդհուպ քրեական պատասխանատվության: Մի´   արեք քայլեր, որոնք արժանանան քրեական պատասխանատվության»: Վահրամ Բաղդասարյանի այս կոչին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ես նկատի […]

Հիմա ինչպե՞ս եք որոշելու. Հովհաննիսյանը Փաշինյանին հարցրեց քաղբանտարկյալներից

 «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ-ի խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ «քաղաքական բանտարկյալների» խնդրին, որը բարձրաձայնում է ընդդիմությունը: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը վկայակոչեց ԵԽ բանաձեւը, որտեղ ներկայացված չափանիշներով, նրա խոսքով, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: «Հիմա ինչպե՞ս եք որոշելու եւ ինչպե՞ս եք ազատ արձակելու, ընթացակարգը ո՞րն է», – հարցրեց Արփինե Հովհաննիսյանը: […]

ՀՀԿ-ն դեռ չի ասում՝ ինչպես է քվեարկելու (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի հետ ՀՀԿ խմբակցության հանդիպումից հետո ասաց, որ ականատես եղանք, որ ՀՀԿ-ն որպես ժողովրդավարական երկխոսության գնացող քաղաքական ուժ՝ բացահայտ հանդուրժողականության ու համերաշխության գնաց՝ քաղաքական երկխոսություն ծավալելելով վարչապետի թեկնածուի հետ: «Մենք, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի և նաև թիմերի, ոտքի վրա որոշում չենք կայացնում, մենք ամբողջ թիմով կքննարկենք ու […]

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի  մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է պարոն Շարփին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրա փորձառությունը թույլ կտա իր առաքելությունը լավագույնս իրականացնել Հայաստանում: ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր […]

Բաբլոյանի բլից հարցերը Փաշինյանին

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀԿ խմբակցության հետ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վերջինիս մի քանի հարցեր տվեց, նախ նշեց՝ կարճ են հարցերը, ակնկալում է կարճ պատասխաններ: «Դուք ունեի՞ք հավաքներ ազատ կամզմակերպելու հնարավորություն»,-հարցրեց նա: Փաշինյանը դրական պատասխան տվեց: Հաջորդ հարցն էր՝ ունեցել է խոսքի ազատություն, Փաշինյանը պատասխանեց, որ միշտ է ունեցել խոսքի ազատություն: 3-րդ […]

Եվ ե՞րբ է աշխատելու «Նաիրիտ» գործարանը. ՀՀԿ-ականը՝ Փաշինյանին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը խորհրդարանում  վարչապետի ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ հարցրեց «Նաիրիտ» գործարանի վերագործարկումից: «Գաղտնիք չէ, որ շարժման հիմքում կան սոցիալական արմատներ, ժողովրդին հուզում է, թե երբ են իրենք լավ ապրելու: Դուք բազմիցս հնչեցրել եք աշխատատեղերի ստեղծման, արտադրություններ ստեղծելու հարցերը: Այս շարժման պատճառով տնտեսությունը 2 ամսով հետ է ընկնում: Եվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի