18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր մեջ որևէ դժգոհություն չի եղել. ՀՀԿ-ն հակադարձում է «Դաշնակցությանը»

«Դուք ընկնում եք երազների կամ ենթադրությունների գիրկը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե որքան է հավանական, որ երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, ու ուժային կառույցներն անցնեն նրա ենթակայության ներքո, մի շարք անդամներ լքեն ՀՀԿ խմբակցությունը:

Բաղդասարյանը շարունակեց. «Որևէ ուժային կառույց որևէ մեկի սեփականությունը չէ, առավել ևս սեր ու համերաշխության կոչ անողները, կարևորը քաղաքական դիրքորոշման մեջ փոփոխություն չլինի, իսկ ես վստահեցնում եմ, որ նման բան չի լինի»:

Հարցին, թե ճիշտ են լուրերը, որ օլիգարխ պատգամաորներն են կողմ լինելու Փաշինյանին, նա արձագանքեց. «Մենք այսօր կունենանք գործադիր մարմնի, խմբակցության նիստ, բոլոր քվեարկությունները կլինեն քաղաքական որոշման արդյունքում»: Նա հավելեց, որ քաղաքական զարգացումներին զուգահեռ պատրաստ են ցանկացած մարտավարության՝ դա կլինի խորհրդարանի լուծարում, թե այլ տարբերակ:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հետ հարաբերություններին, լրագրողները հիշեցրին, որ Արմեն Ռուստամյանն ասել էր, թե կոալիցիայում իրենք կաշկանդված են եղել՝ խնդիրները բարձրաձայնելու, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց, թե չի եղել նման բան: «Մեր դաշնակցական գործընկերներն այդ անհանգստությունները մինչ հուշագիր ստորագրելը պիտի ունենային, բարձրաձայնեին, ազատ են եղել միշտ, մեր մեջ որևէ դժգոհություն չի եղել, մենք աշխատել ենք շատ ջերմ մթնոլորտում»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ