25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ծառուկյան» դաշինքին հետո կհիշեցնեին …

««Ծառուկյան» դաշինքը շատ սթափ գնահատեց իրավիճակը, հասկացավ, որ չի կարող չեզոք մնալ, քանի որ դա հետագայում կհիշեցնեին արտահերթ ընտրությունների ժամանակ»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին «Ծառուկյան» դաշինքի կողմից սատարելուն:

Արմեն Բադալյանը նաև հիշեցրեց, որ 2015 թվականին մեծ բախում եղավ ՀՀԿ-ականների ու Գագիկ Ծառուկյանի միջև, որից հետո Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից:

Ինչ վերաբերում է ապագա կառավարությանը, ապա մեր զրուցակիցն ասաց, որ երբ արտահերթ ընտրությունների արդյունքում կընտրվի ապագա խորհրդարանը, շատ հարցեր կծագեն: «Որպեսզի հասկանալի լինի՝ պետք է կոալիցիոն կառավարություն թե ոչ, բայց կա  դրա հավանականությունը, կոալիցիան ամենայն հավանականությամբ կլինի, ինչը դրական է»,-կարծում է նա՝ հավելելով, որ 50 պլյուս ձայն հավաքելը ներկայումս բոլոր ուժերի համար էլ դժվար է, սակայն դեռևս հայտնի չէ, թե երբ կլինեն ընտրությունները, և մինչ այդ կարող են նոր իրողություններ ի հայտ գալ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ