24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առավելագույնս զգույշ ու խոհեմ

Հետևաբար ՌԴ-ում, միգուցե նաև այլ երկրներում մերի նման քաղաքացիական գործընթացների նկատմամբ գնահատականնեում պետք է լինել առավելագույնս զգույշ ու խոհեմ….

Ինչպես ՀՀ-ում (գրեթե բոլոր ճամբարներում էլ), այնպես էլ ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում լիքը մարդ ու ուժ կա, որ խնդիր ունի եղածը ներկայացնել որպես «ՄԱՅԴԱՆ», այսինքն արտաքին քաղաքական կողմնորոշում փոխելուն ուղղված քաղաքացիական գործընթաց, մինչդեռ դա այդպես չէ:

Սա պահանջում է գիտակցել իրավիճակի ոչ միանշանակությունը ու բարդությունը և առաջին հերթին մեր ազգային անվտանգության դիրքերից խոհեմ մոտեցումներ որդեգրել:

Այս առումով ԵԱՏՄ-ի գագաթաժողովը Սոչիում, կարծում ենք, կարևորագույն դեր է ունենալու գործընկերներին ներկայացնելու, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել ու վերահաստատելու, որ ՀԱՊԿ և ԵԱՏՄ մասով մեր մոտեցումներում ոչինչ չի փոխվել:

Հ.Գ. Պետք է հասկանալ, որ հատկապես ՌԴ մի շարք մեդիաներ սադրում են մեզ, ու դրանք կոնկրետ պատվիրատուներ ունեն, ովքեր ուրիշ պլաններ ունեն Հայաստանի մասով, հետևաբար որքան էլ շատերի ու հասարակությանը դա թվա ակնհայտ վիրավորական, պետք է կամ չարձագանքել, կամ շատ զգույշ ու պրոֆի կերպով վերաբերվել:

 

Ալեն Ղեւոնդյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ