10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Շարմազանովը ներկայացրեց կուսակցության որոշումը (տեսանյութ)

«Մենք օժանդակելու ենք պատգամավորների 1/3-ի ստորագրությունն ունեցող վարչապետի թեկնածուին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին»,-քիչ առաջ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«ՀՀԿ-ն համապատասխան ձայներով կապահովի, որպեսզի մենք վաղն ունենանք վարչապետ։ Այդ ամենը եղել է կուսակցության և խմբակցության որոշմամբ, մենք հորդորել ենք այդ պատգամավորներին, որ նրանք կողմ քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին», – ասաց Շարմազանովը։

Նա նշեց, թե այստեղ կուսակցության որևէ բաժանում չկա։

«Սա մեր միասնական որոշումն է», – ասաց Էդուարդ Շարմազանովը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ