Վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր. Նիկոլ Փաշինյան
Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսեց վաղվա անելիքների մասին:
«Վաղը, 12-ին Ազգային ժողովում սկսվելու է վարչապետի ընտրությունը։ Ինչպես պայմանավորվել են, ժամը 11-ից կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում։ Արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու է ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները եւ ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ։ Ունենք 95 տոկոս հավանականություն, որը վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,-նշեց Փաշինյանը։
Նա նաեւ նշեց, թե իրեն հարցնում են՝ վաղը գործադուլ-դասադուլ չենք անում։
«Ոչ, ժողովուրդ, ես ուղղակի վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր»,- ասել է Փաշինյանը, որ հավաքվելու են Հանրապետության հրապարակում՝ ժողովրդի հաղթանակը նշելու։
Նշենք, որ վաղը կայանալու է Ազգային ժողովի հատուկ նիստ, որտեղ վարչապետ են ընտրելու։ Թեկնածուն մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը, որին մայիսի 1-ին ՀՀԿ-ն դեմ քվեարկեց։
Այս անգամ ՀՀԿ-ն որոշում է կայացրել՝ համապատասխան քանակի ձայներով օժանդակել նրա ընտրությանը։