27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միայն իմ դիակի վրայով իմ տղեն կմտնի էստեղ. Մասիսի քաղաքապետի մայր (տեսանյութ)

Այսօր Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներ հավաքվել էին Էրեբունի համայնքի վարչության ձերբակալվածների պահման վայրի դիմաց` պահանջելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակել: Քաղաքացիների խոսքով՝ այսօր առավոտյան Դավիթ Համբարձումյանին բերման են ենթարկել, որից հետո ոչ մի տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի և ձերբակալման դրդապատճառների մասին. «Էդ մարդը մեզ համար ամեն ինչ արել ա, ամեն հարցում կանգնած […]

Ինչ չափանիշներով են առաջնորդվել մարզպետներ ընտրելիս

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց այն չափանիշները, որոնցով ընտրվել են մարզպետները:  «Չափանիշները հետևյալն են՝ նրանք չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան, չեն կարող զբաղվել բիզնեսով: Այսինքն՝ պաշտոնյան այլևս պետք է Հայաստանում իմանա, որ իր դերակատարումն օրենքսվ սահմանված կարգով իր պարտականությունների կատարումն է: Այլևս Հայաստանում չի լինելու այնպես, որ ինչ-որ մեկը ինչքան ուզի, […]

ՀՀԿ-ն ստորագրահավաք է անում. միացել է 8 պատգամավոր

ՀՀԿ խմբակցությունում ստորագրահավաք են անում Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխելու համար։ Նախաձեռնողն էլ Արարատի մարզից պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն է։ Ստորագրահավաքին միացել են խմբակցության 8 պատգամավորներ՝ Խոսրով Հարությունյանը, Մուրադ Մուրադյանը, Գագիկ Մելիքյանը, Էդուարդ Շարմազանովը, Արայիկ Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մինասյանը և Կորյուն Նահապետյանը։ Հիշեցնենք, որ ձերբակալել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և փոխքաղաքապետը:

Քաղաքապետարանում ստուգումներ սկսելու վերաբերյալ մեզ չեն հայտնել. Կամո Արեյան

«ԱԱԾ-ի իրավունքն է ցանկացած տեղ իրականացնել ստուգումներ, բայց քաղաքապետարանում ստուգումներ սկսելու վերաբերյալ մեզ չեն հայտնել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։   Հարցին, թե արդյոք նա մտավախություն չունի, որ ինքն ու քաղաքապետը չեն համապատասխանում նոր կառավարության պահանջներին, Արեյանը պատասխանեց.   «Ինքս ինձ միշտ պատկերացրել ու պատկերացնում եմ այդ գործում ու իմ […]

Ամենաշատը մենք ենք պատժվել. Վարդան Ղուկասյան

«Ես վախենալու միայն մի բան ունեմ, որ ահեղ դատաստանի առաջ կանգնեմ։ Ինչ եղել է,  ամենաշատը մենք ենք պատժվել, իմ արածները չեմ կոծկել։ Իմ հարստությունը, որ ներկայացնում եք, շինծու է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր  Վարդան Ղուկասյանը  Վերջինս վստահ է, որ իր ունեցվածքի և իր հետ կապված միջադեպերի մասին հրապարակումները պատվերով են։ […]

Տիգրան Ուրիխանյանի գրասենյակից հայտնում են

Հարգարժան հայրենակիցներ. Երեկ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ: Հայտնում ենք, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Տիգրան Ուրիխանյանը հանդիսանում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ, որտեղ ներկայացված է որպես դաշինքի մաս կազմող «Ալյանս» կուսակցության վարչության անդամ: Պատգամավորն իրականացնում է դաշինքի […]

«Անկախ նրանից, թե ում է պատկանում հանքը՝ այնտեղ ստուգումներ են իրականացվելու»

 «Երբ Հանքարդյունաբերական կազմակերպությունը շրջակա միջավայրի ազդեցության դրական գանհատականն է ստանում, դրանից հետո գործունեությունը մոնիտորինգի և ստուգման պետք է ենթարկվի։ Մոնիտորինգի համակարգը հստակեցված չէ, և պարզ չէ, թե ինչպես դա պետք է արվի, իսկ ստուգումները դադարեցված են։ Ստուգումները պետք են իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու համար», -այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն՝ անդրադառնալով […]

«Նաև Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները պիտի ստուգվեն»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը գտնում է, որ բոլոր խոշոր գործարաները պետք է անցնեն ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի ստուգումները: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Վստահ եմ, որ նաև Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները պիտի ստուգվեն։ Երկար ժամանակ այդ ստուգումները Գագիկ Ծառուկյանի հիմնարկ-ձեռնարկություններում իրականացվել են 2015 թվականի հայտնի դեպքերից հետո։ Տարուց ավել ստուգումներ են իրականացվել։ Որոշ մարդիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի