30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միլիոնավոր դոլարներ. Հայկական Ժամանակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կեսգիշե­րին մոտ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ բազմաթիվ հանքեր պետությանը չեն վճարել միլիոնավոր դոլարներ: «Բազմաթիվ հանքեր չեն կատարել պետության առջեւ պարտավորությունները, չվճարումները հասնում են մի քանի հարյուր միլիոն դրամի: Պետք է ապահովենք, որ այդ բոլոր վճարումները պատշաճ ձետվ իրականացվեն»,- հայտարարեց վարչապետը: Փաշինյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը վճռական է […]

Տարոնին ձայնագրել են. Հայկական Ժամանակ

Երեւանի քաղաքապեւո Տարոն Մարգարյանն օրեր առաջ արտակարգ հան­դիպման է հրավիրել ավա­գ՛անու ՀՀԿ խմբակցության անդամներին:Թերթի ձեռքի տակ հայտնված ձայնագ­րությունից մի շարք ուշագ­րավ հանգամանքներ են պարզվում: Մարգարյանը ներկայացրել է, թե իր պաշտոնանկու­թյանը հասնելու ինչ տարբերակներ կան, ինչին պետք Է պատրաստ լինել եւ ինչից պաշտպանվել: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Գերսպասումները խնդիր են դառնալու Փաշինյանի համար

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ նոր կառավարությունը տարբեր բլոկներից է, և ասել, որ անփորձ մարդիկ են, չի կարելի: «Օրինակ՝ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի կադրերը հիմնականում փորձառու են, բայց այո, Ելքի կադրերը ժամանակավոր են: Ես կանվանեի այս կառավարությանը փորձնական»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս նկատեց՝ վարչապետ Փաշինյանն այնպես պիտի փորձի անել, որ եղած ռեյտինգի կորցնելու […]

Դու չէ, դուք, դու ինձ մի ընդհատի. Ազգային ժողովում կրքերը «թեժացան»

Ազգային ժողովն այսօր շարունակում է քառօրյայի աշխատանքները: Քվեարկության դրվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքների փաթեթը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց, որ քանի որ այսօր նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումները հավանաբար ավելի վաղ կավարտեն, քան 16:30, երբ կառավարության հետ հարցուպատասխանն է մեկնարկում, այսօր քննարկել այս օրենքը երկրորդ ընթերցմամբ և քվեարկել: Սրան […]

Ծառուկյանը կվերցնի՞ վարչապետությունը. Ժամանակ

Թերթի տեղեկու­թյուններով երեկ իր կուսակից­ներին հավաքել եւ ժողով է արել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանն իր մոտ է հրավիրել տարածքա­յին կառույցների ղեկավարնե­րին եւ նրանց հանձնարարել ակտիվոիեն զբաղվել կուսակցության գաղափարների եւ ծրագրերի քարոզչությամբ: Նա հանձնարարել է հիմնական շեշտը դնել 2017թ. կուսակցության նախընտրական ծրագրի եւ դրա հիմքում ընկած 15 կետերի վրա:

«Դիրեկտորը հաստատ մի բան գիտի». Հրապարակ

Նիկոլ Փսսշինյանի կառավարությունն այս­օր կբեմի Աժ-կառավարություն հարցուպատասխանի «հարթակում»: ՀՀԿ-ում որոշել են այս անգամ «բլիժնի բոյի» մեջ չմտնել. «Հիմա մենք ինչ հարց տանք, իրենք էլ դնեն՝ բազմապատկման աղյուսակն ար­տասանեն, մեկ է՝ հանրությունը հիանալու է դրանով, մեզ էլ մեղադրելու են «ռեւանշիզմի» մեջ, չնայած հարցեր շատ կան՝ սկսած տնտեսականից, վերջացրած նրանով, որ ժամանակին թե’ Նիկոլ Փաշինյանը, թէ Արարատ […]

Լավ չի. Հրապարակ

Թերթի տեղեկություններով, Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել մեր հարեւանների կողմից: Խոսքն Իրանի եւ Ռուսաստանի մասին է: Բանն այն է, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող, հրապարակախոս Արմեն Գրիգորյանը «Թրանսփերենսի ինտերնեյշնլի» փորձագետն էր, այսինքն՝ Աորոսի հիմնադրամին սերտ առնչված անձ՝ հայացքներով արեւմտամետ: Ռուսներին զայրացրել է, որ «հակառուսի» են նշանակել, որը ոչ միայն բանակում չի […]

Աղվան Հովսեփյանը անցնում է գործի

Բողոքի ակցիաների ժամանակ արձանագրված բռնության դեպքերի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է 12 քրեական գործ, որոնցով 9  անձ  ներգավվել է որպես մեղադրյալ, ևս 4-ը՝ կասկածյալ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ արձանագրված բռնությունների դեպքերի առթիվ քննչական կոմիտեի […]

Հարցեր սփյուռքի նախարարին

Սփյուռքի նախարարն առաջարկում է Սփյուռքի համար խորհրդարան ձևավորել Հայաստանում:  Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 11-ին, հայտարարել է, որ երկրորդ օրենսդիր մարմին է ստեղծվելու Հայաստանում`սփյուռքահայերին ներկայացնելու համար: Սա գրավիչ գաղափար է, սակայն նորույթ չէ: Հետաքրքիր է, […]

Բարեկամս, պարզապես տեղեկացնեմ, որ ՀՀ քաղաքացիները առնվազն 26 ու կես տարի ապրում են անկախ Հայաստանում. Շարմազանովը՝ Կոնջորյանին

«Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Հայկ Կոնջորյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին առաջին ելույթի ժամանակ նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացուն, ոչ թե՝ ժողովրդին. «Որովհետև քաղաքացին է, որ վերջին ժամանակներում Հայաստանը վերադարձրեց իրապես ՀՀ քաղաքացուն: Մենք պատմական սերունդ ենք, որովհետև վերջին 900 տարիների ընթացքում մենք քաղաքացիների առաջին սերունդն ենք, որը ապրում և գործում է անկախ պետականության մեջ, որ նստում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի